activity indicator
Բարի գալուստ ՀԱՊՀ որակի ապահովման էլեկտրոնային առցանց համակարգ

Որակի ներքին ապահովման սույն էլեկտրոնային համակարգը (ՈԱԷՀ) բաղկացած է երկու հիմնական ենթահամակարգերից՝ համակարգը նպատակ է հետապնդում  տեղեկատվական կայք (պորտալ) և որակի ապահովման գործընթացների էլեկտրոնային առցանց գործիքակազմ:

Առաջին ենթահամակարգը բաղկացած է՝
ա) ՀԱՊՀ որակի ապահովման համակարգի մեթոդական/կարգավորիչ հենքը,
բ)  ՀԱՊՀ կրթական ծրագրերի տեղեկատվական բանկը (տվյալների բազան):

Երկրորդ ենթահամակարգը հնարավորություն է տալիս համապատասխան էլեկտրոնային առցանց գործիքամիջոցների կիրառմամբ`   
ա) նպաստել կրթական ծրագրերի մշակման/վերամշակման և իրականացման փուլերում որակի ապահովման չափանիշային պահանջների ու ընթացակարգերի իրականացմանը,
բ) իրականացնել ՀԱՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի գործունեության արդյունավետության բազմագործոն վարկանիշային պարբերական գնահատում:

Համակարգը մշակվել և ներդրվել է ՀԱՊՀ-ի և Synergy International Systems-ի համատեղ աշխատանքային խմբի կողմից՝ Համաշխարհային բանկի «Կրթության որակ և համապատասխանություն» դրամաշնորհային ծրագրով 2012-2013 թթ. ՀԱՊՀ-ում իրականացված թիվ 8/11-IQA նախագծի շրջանակներում: Համակարգի ձևավորման համար հենք են ծառայել ՀԱՊՀ նախորդող մշակումներն՝ ուղղված որակի ներքին ապահովման, ընդհանրապես, և կրթական ծրագրերի որակի ապահովման, հարցերին` Որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի (ENQA) կողմից սահմանված չափանիշներին համահունչ: Էլեկտրոնային համակարգի տեխնիկական լուծումները Synergy International Systems-ին են:

Հրամցվող ՈԱԷՀ-ը միտված է ծառայելու հասցեատերերի ամենալայն շրջանակի կարիքներին՝ այն ներառում է ինչպես ներքին (ՀԱՊՀ ուսանողներ, դասախոսներ, վարչարարներ), այնպես էլ արտաքին օգտատերերի տարբեր խմբեր (ծնողներ, դիմորդներ, գործատուներ, հիմնադիրներ, փորձագետներ):

Հարգելի այցելու, ողջունելով Ձեր մուտքը Համակարգ, ակնկալում ենք շահագրգիռ հետադարձ կապ և հավաստում, որ շնորհակալությամբ կընդունվեն և կդիտարկվեն բոլոր բարելավող առաջարկություններն ու լրացումները: