activity indicator
Դասախոսական կազմի ձևավորում

Հայաստանի պետական ճարտա­րագի­­տա­կան համալսարանի (այսուհետև՝ Համալսարան) գիտաման­կավարժական պաշտոնատեղերի ստեղծման, տեղակալ­ման, բացառիկ դեպքերում` պաշտոններում նշանակման, պայմանագրի վերակնքման սկզբունքները իարականցվում են  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ( ՊՈԼԻՏԵԽՆԻԿ ) ԳԻՏԱՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԻ համաձայն։

Կարգի հիմքում ընկած են “ՀՀ Կրթության մասին”, “ՀՀ Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին” օրենքները և “Հայաստանի պետական ճարտա­րա­գիտական համալսարան (Պոլիտեխնիկ)” պետական ոչ առևտրային կազ­մա­կերպության կանոնադրությունը։

Համալսարանի գիտամանկավարժական կազմի բոլոր թափուր պաշտոնների տեղակալումն իրականացվում է ըստ աշխատանքային պայմանագրի, որը կնքվում է մինչև 5 տարի ժամկետով։ Աշխա­տանքային պայմանագրի կնքմանը նախորդում է բաց մրցութային ընտրություն (բացառությամբ աշխատանքային պայմանագիրը վերակնքելու և գիտամանկա­վարժական նշանակովի պաշտոններ զբա­ղեցնելու դեպքերի)