activity indicator
Գլխավոր էջ Դասախոսական կազմի որակի ապահովում Պրոֆեսորադասախոսական կազմի գործունեության վարկանիշային գնահատման համակարգ
Պրոֆեսորադասախոսական կազմի գործունեության վարկանիշային գնահատման համակարգ

ՀՊՃՀ պրոֆեսորադասախոսական կազմի (ՊԴԿ) գործունեության վար­կանիշային գնահատ­ման համակարգի հիմնական նպատակը դասախոսների ուսումնակրթական, ուսումնամեթոդական, ուսումնակազմակերպչական, գիտական և հասարակական գոր­ծունեության արդյունավետության գնահատումն է:

Դասախոսների վարկանիշային գնահատականը ձևավորվում է ըստ 3 հիմ­նա­կան բաղադրիչների.

  1. դասախոսների գործունեության հիման վրա ձևավորված արդյունքների գնահատական,
  2. ուսանողների կողմից դասախոսներին և նրա գործունեությանը տրված գնահատական,
  3. ամբիոնի (կենտրոնի) կողմից դասախոսներին տրված գնահատական: 

Դասախոսների վարկանիշային գնահատումն իրականացվում է տարեկան պար­­բե­րականությամբ: Գնահատման բոլոր երեք բաղադրիչների ձևավորումն իրա­կա­նաց­վում է ՀՊՃՀ ՈԱ և ԿԾ էլեկտրոնային համակարգերի միջոցով:

Համաձայն 2014թ. փետրվարի 20-ի թիվ 14/14 որոշման 2014/2015 ուստարվանից կիրարկման մեջ կդրվի ՀՊՃՀ պրոֆեսորադասախոսական կազմի գործունեության վարկանիշային գնահատման կարգը: