activity indicator
Գլխավոր էջ Դասախոսական կազմի որակի ապահովում Դասախոսների որակավորման բարձրացման և կատարելագործման համակարգ
Դասախոսների որակավորման բարձրացման և կատարելագործման համակարգ

Դասախոսական կազմի որակավորման բարձրացումը դիտարկվում է որպես դասախոսի հարատև կրթության բաղադրիչ` նրա մասնագիտական գիտելիքների և հմտությունների շարունակական զարգացմամբ, ինչպես նաև որպես համալսարանական կրթության որակի ներքին ապահովման համակարգի կարևորագույն կառուցամաս:

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի դասախոսների որակավորման բարձրացման գործառույթների նորացման և հետագա կազմակերպական, տեխնոլոգիական ու բավանդակային զարգացմանն առնչվող ծրագրի նպատակն է մշակել և իրականացնել պրոֆեսորադասախոսական կազմի կատարելագործման երկարաժամկետ ծրագիր` թարմացնելով և բազմազանեցնելով որակավորման բարձրացման կրթական ծրագրերն ու ձևերը և ապահովել հիմնական փորձառու դասախոսական կազմի անխտիր մասնակցությունը դասախոսների կատարելագործման համալսարանական ծրագրին:

ՀՊՃՀ դասախոսների կատարելագործման համակարգի հիմնային սկզբունքները քննարկվել և հաստատվել են ՀՊՃՀ գիտական խորհրդի 2012 թվականի դեկտեմբերի 27-ի նիստում (որոշում N 50):

ՀՊՃՀ  դասախոսների կատարելագործմանն  առաջարկվող նոր` կրեդիտահենք, համակարգի բովանդակային և կազմակերպական ելակետային սկզբունքների ամփոփման և դրանց ավելի հեշտ ու պատկերավոր ընկալումն ապահովելու նպատակով բերվում են հետևյալ երկու գծապատկերները (նկար 1 և նկար 2).

Das elaketayin skzbunqner

Նկար 1


Hamakargi kazmakerpakan karucvacq

Նկար 2