activity indicator
Գլխավոր էջ Կրթական ծրագրի ռեսուրսային ապահովում Ուսումնական ռեսուրսների և օժանդակ ծառայությունների կազմակերպման ելակետային դրույթներ և կողմնորոշիչ ցուցումներ
Ուսումնական ռեսուրսների և օժանդակ ծառայությունների կազմակերպման ելակետային դրույթներ և կողմնորոշիչ ցուցումներ

Առաջարկվում են հետևյալ ուղենիշները տվյալ ստանդարտի իրականացման համար.

  • Բացի դասախոսներից, ուսանողները կարիք ունեն ուսումնառությանն օժանդակող մի շարք ռեսուրսների` սկսած ֆիզիկական ռեսուրսներից, ինչպես, օրինակ, գրադարանները և համակարգչային տեխնիկան, մինչև զուտ մարդկային աջակցությունը` անհատականացված ուսուցման, կուրատորների կամ այլ խորհրդատուների օգտագործմամբ:
  • Ուսումնական ռեսուրսները և մյուս օժանդակ մեխանիզմները պետք է հեշտությամբ հասանելի լինեն ուսանողներին, կառուցվեն` հաշվի առնելով նրանց կարիքները, հետադարձ կապով արձագանքեն ծառայություններից օգտվողների ակնկալիքներին:
  • Բուհերը  պետք է մշտապես հսկեն, գնահատեն և բարելավեն նաև իրենց ուսանողներին մատուցվող օժանդակ ծառայությունների արդյունավետությունը:

Ելնելով սեփական առաքելությունից, ստրատեգիական նպատակներից և առաջնորդվելով վերը բերված ուղենիշներով` բուհերը ռազմավարություն են մշակում ուսումնական ռեսուրսների և օժանդակ ծառայությունների զարգացման վերաբերյալ, որը որակի ապահովման և բարելավման բուհական ընդհանուր քաղաքականության բաղկացուցիչն է: