activity indicator
Գլխավոր էջ Կրթական ծրագրի ռեսուրսային ապահովում Կրթական ծրագրերի լիցենզավորման ընդհանուր ռեսուրսային պահանջներ
Կրթական ծրագրերի լիցենզավորման ընդհանուր ռեսուրսային պահանջներ

Համաձայն ՀՀ կառավարության  2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշման`բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի (բացառությամբ բժշկական բարձրագույն մասնագիտականկրթական ծրագրերի) իրականացման լիցենզավորման կարգի (N 15 հավելված)՝  լիցենզավորման պարտադիր պահանջները և պայմաններն են՝

   1) իրավաբանական անձի կանոնադրության համապատասխանությունը «Կրթության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասով ուսումնական հաստատության կանոնադրության համար սահմանված պահանջներին.
   2) հիմնական պրոֆեսորադասախոսական կազմի պահանջի մասով` պրոֆեսորադասախոսական կազմի համապատասխանությունը ՀՀ ԿԳ նախարարի հրամանով հաստատված պրոֆեսորադասախոսական կազմին ներկայացվող պահանջներին, հաստատության պրոֆեսորադասախոսական կազմի 50%-ի համար տվյալ ուսումնական հաստատությունը հանդիսանում է հիմնական աշխատավայր, 50%-ն ունի պետական լիազորված մարմնի կողմից ճանաչված գիտական աստիճան և (կամ) կոչում, այդ թվում` յուրաքանչյուր մասնագիտության մասնագիտական առարկաների գծով` 3-ը.
   3) ուսումնական տարածքի և լաբորատոր ապահովվածության պահանջի մասով՝
ա. զբաղեցրած ուսումնական տարածքների (այդ թվում՝ դասասենյակի, լաբորատորիայի, արհեստանոցի, առարկայական կաբինետի, մարզադահլիճի, գրադարան-ընթերցասրահի, համակարգչային լաբորատորիայի, օժանդակ (բակ, մարզահրապարակ, պահեստային մակերես և այլն) համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնվող, ինչպես նաև պետական ոչ առևտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող տարածքների հաշվարկման նվազագույն նորմատիվները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունիսի 14-ի N 532 և մայիսի 3-ի N 379 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1490-Ն որոշմամբ սահմանված նորմատիվների պահանջներին, ուսումնական տարածքների նկատմամբ իրավունքը (սեփականության, վարձակալության, անհատույց օգտագործման) հաստատող փաստաթղթերի առկայությունը,
բ. լաբորատորիաների, արհեստանոցների, մարզադահլիճի սարքերով, սարքավորումներով, նյութերով, գույքով հագեցվածության համապատասխանությունը ՀՀ ԿԳ նախարարի հրամանով հաստատված չափաքանակների պահանջներին: Հեռավար ձևով կրթություն կազմակերպելու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած հեռավար կրթության կարգին համապատասխան՝ ուսուցում կազմակերպելու համար անհրաժեշտ էլեկտրոնային և կապի այլ միջոցների, անհրաժեշտ սարքավորումների առկայությունը.
    4) ուսումնամեթոդական ապահովվածության պահանջի մասով ուսումնական հաստատության՝
ա. ըստ կրթության ձևի, ուսումնական պլանի, ուսումնական պլանով նախատեսված դասընթացների առարկայական ծրագրերի համապատասխանությունը բարձրագույն մասնագիտական  կրթական  պետական ընդհանուր և մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչների պահանջներին,
բ. սովորողների ընդունելության, փոխադրման, տեղափոխման, ավարտական ամփոփիչ ատեստավորման (քննությունների), դիպլոմային աշխատանքների և մագիստրական թեզի պաշտպանության կարգերի համապատասխանությունը «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի պահանջներին,
գ. օտարերկրյա քաղաքացիների ուսուցումը (այդ թվում՝ նախապատրաստական բաժիններում) նախատեսված է կանոնադրությամբ և ուսուցման կարգի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետությունում օտարեկրյա քաղաքացիների ուսուցման կարգին.
   5) գրադարանային-տեղեկատվական համակարգի պահանջի մասով՝ ըստ սովորողների համակազմի գեղարվեստական, մասնագիտական, գրադարանային-տեղեկատվական և այլ գրականության հագեցվածության համապատասխանությունը ՀՀ ԿԳ նախարարի հրամանով հաստատված չափաքանակների պահանջներին.
   6) ուսումնաարտադրական պրակտիկայի բազայի մասով՝ բնագավառի բազային հաստատությունների հետ կնքված պայմանագրերի (պրակտիկա անցնողների քանակի նշումով) առկայությունը.
   7) կրթական ծրագրեր իրականացնելու վայրում հսկիչ-դրամարկղային մեքենայի առկայությունը: