activity indicator
Գլխավոր էջ Ուսանողների մասնակցություն ՀՊՃՀ որակի ապահովման համակարգում ուսանողների մասնակցությունը կանոնակարգող փաստաթղթեր
ՀՊՃՀ որակի ապահովման համակարգում ուսանողների մասնակցությունը կանոնակարգող փաստաթղթեր

ՀՊՃՀ որակի ապահովման համակարգում ուսանողների մասնակցությունը կանոնակարգող փաստաթղթերն են.

• ուսանողներից ակնկալվող կրթական արդյունքները,
• ուսանողների գնահատման արդյունքներ, որոնք հավաստում են, որ ուսանողները ձեռք են բերել կրթական նախանշված արդյունքներին համապատասխան գիտելիքներ, կարողություններ և հմտություններ,
• ուսանողների գնահատման գործընթացի պլանավորման, զարգացման և կառավարման քաղաքականություն, կարգեր և ընթացակարգեր,
• ուղեցույցներ ու ժամանակացույցներ,
• ուսանողների գնահատման գործընթացի բարելավման ծրագրեր,
• դասընթացի կամ կրթական ծրագրի ավարտին ձեռք բերված գնահատման արդյունքների վերաբերյալ վիճակագրություն,
• դասախոսների մասնագիտական զարգացման հնարավորություններ և համապատասխան ռեսուրսներ` գնահատման առաջադեմ մեթոդների կիրառման նպատակով,
• ուսումնական գործընթացի բարելավմանն ուղղված պաշտոնական արձանագրություններ, որոնք հավաստում են գնահատման արդյունքների հրապարակայնությունը, դրանց վերլուծությունը, քննարկումը և կիրառումը: