activity indicator
Գլխավոր էջ Ուսանողների մասնակցություն «Դասախոսն ուսանողի հայացքով» պարբերական գնահատումներ
«Դասախոսն ուսանողի հայացքով» պարբերական գնահատումներ

«Դասախոսն ուսանողի հայացքով» գնահատումը պրոֆեսորադասախոսական կազմի գործունեության վարկանիշային գնահատման համակարգի բաղադրիչներից մեկն է: Այն իրականացվում է ՀՊՃՀ բոլոր դասախոսների վերաբերյալ` տարեկան պարբերականությամբ:

Գնահատման համար ներկայացուցչական թվով ուսանողներ լրացնում են հարցաթերթ` ՀՊՃՀ ՈԱ էլեկտրոնային համակարգի միջոցով: Հարցաթեթի լրացման արդյունքների մշակման հիման վրա հաշվարկվում է դասախոսի վար­կանիշային գնահատականի երեք բաղադրիչներից մեկը:  

Ուսանողները դասախոսներին գնահատում են հետևյալ երեք ենթաբաժիններով.

  • մասնագիտական գիտելիքներ, կարողություն, հմտություն,
  • մանկավարժական ձիրք, դասավանդման մեթոդաբանություն,
  • մարդկային որակներ, դասախոսի կերպար: