activity indicator
Գլխավոր էջ Ներքին տեղեկատվություն Ներքին տեղեկատվական համակարգի կազմակերպման ելակետային դրույթներ և կողմնորոշիչ ցուցումներ
Ներքին տեղեկատվական համակարգի կազմակերպման ելակետային դրույթներ և կողմնորոշիչ ցուցումներ

 Որպես կողմնորոշիչ ուղենիշներ  նշվում է. ինստիտուցիոնալ ինքնաիրազեկվածությունը որակի արդյունավետ ապահովման մեկնակետն է, և շատ կարևոր է, որ բուհերն ունենան իրենց գործունեության վերաբերյալ տեղեկատվության հավաքման և վերլուծության միջոցներ, որպեսզի իմանան ինչն է իրենց մոտ լավ ստացվում, ինչը հատուկ ուշադրության կարիք ունի, կամ ինչպիսին են նորարարական նախաձեռնությունների արդյունքները: Թեև որակին առնչվող բուհական տեղեկատվական համակարգերը տարբեր են, սակայն ենթադրվում է, որ դրանք պետք է տեղեկատվություն ապահովեն առնվազն հետևյալ հարցերի վերաբերյալ.

  • ուսանողների կուրսից կուրս առաջընթացը և ուսումնական առաջադիմությունը,
  • շրջանավարտների ծառայունակությունը,
  • ուսանողների բավարարվածությունն իրենց ծրագրերից,
  • դասախոսական կազմի արդյունավետությունը,
  • ուսանողական համակազմի ընդհանուր բնութագրերը,
  • ուսումնառության առկա ռեսուրսները և դրանց ծախսատարությունը,
  • բուհի գործունեության առանցքային ցուցանիշները:

Ելնելով դիտարկվող ստանդարտից և առաջնորդվելով վերը բերված ուղենիշներով` բուհերը պետք է վերակառուցեն և զարգացնեն իրենց տեղեկատվական համակարգերը` համապատասխանեցնելով դրանք բուհում ընթացող որակի ապահովման գործընթացների տեղեկատվական պահանջներին: