activity indicator
Գլխավոր էջ Ներքին տեղեկատվություն Որակի վերահսկմանն ու կառավարմանն ուղղված տեղեկատվական հոսքերի գործիքամիջոցներ
Որակի վերահսկմանն ու կառավարմանն ուղղված տեղեկատվական հոսքերի գործիքամիջոցներ

Որակի վերահսկմանն ու կառավարմանն ուղղված տեղեկատվական հոսքերի գործիքամիջոցներն են.
- ընդունելության, ուսանողական համակազմի, հաստիքակազմի, ուսումնական առաջադիմության վերաբերյալ ամենամյա վիճակագրությունը` ըստ բուհի տարեկան հաշվետվությունների,
- կրթական ծրագրերի մոնիթորինգի և վերանայման գործընթացների հաշվետվությունները,
- կրթական ծրագրերի արտաքին փորձաքննության եզրակացությունները (հաշվետվությունները),
- բուհի ինքնագնահատման (որակի ներքին աուդիտի) և արտաքին գնահատման (արտաքին աուդիտի) արդյունքները,
- բուհի կրթական ծրագրերի լիցենզավորման և հավատարմագրման գործընթացների հաշվետվությունները,
- կրթական ծրագրերից ուսանողների, շրջանավարտների և գործատուների բավարարվածության վերաբերյալ հարցումների տվյալները,
- բուհի/կրթական ծրագրերի շրջանավարտների զբաղվածության ուսումնասիրությունների տվյալները,
- ըստ առանցքային ցուցանիշների` բուհի հնգամյա գործունեության գնահատման արդյունքները: