activity indicator
Գլխավոր էջ Արտաքին տեղեկատվություն Արտաքին տեղեկատվության կազմակերպման ելակետային դրույթներ և կողմնորոշիչ ցուցումներ
Արտաքին տեղեկատվության կազմակերպման ելակետային դրույթներ և կողմնորոշիչ ցուցումներ

Առաջարկվում են հետևյալ ուղենիշները դիտարկվող ստանդարտի իրականացման համար.

  • Ի կատարումն իրենց հանրային առաքելության` բուհերը պատասխանատվություն են կրում` տեղեկություններ տրամադրելու իրենց կողմից առաջարկվող ծրագրերի և դրանցից ակնկալվող կրթական ելքային արդյունքների, շնորհվող որակավորումների, դասավանդման, ուսումնառության և գնահատման համար կիրառվող ընթացակարգերի, ինչպես նաև իրենց ուսանողներին մատչելի ուսումնառության հնարավորությունների վերաբերյալ:
  • Հրատարակված տեղեկատվությունը կարող է ներառել նախկին ուսանողների կարծիքները իրականացված ծրագրերի (մասնագիտությունների) վերաբերյալ, տվյալներ աշխատատեղերի ուղղվածության և առկա ուսանողական համակազմի բնութագրերի մասին:
  • Տեղեկատվությունը պետք է լինի ճշգրիտ, անշահախնդիր, օբյեկտիվ ու դյուրամատչելի և չպետք է օգտագործվի լոկ որպես մարքեթինգի հնարավորություն:
  • Բուհը պետք է վերահսկի ու հավաստիանա, որ արտաքին տեղեկատվության անշահախնդրության և օբյեկտիվության վերաբերյալ իր ակնկալիքներն իրագործվում են:

Նշված ստանդարտի և ուղենիշների համաձայն` բուհը ձևակերպում է առաջարկվող կրթական ծրագրերի և շնորհվող որակավորումների մասին արտաքին տեղեկատվությանը ներկայացվող պահանջներ, որոնք պարտադիր են բուհի բոլոր ստորաբաժանումների համար: 

Արտաքին (հանրային) տեղեկատվությանը ներկայացվող ընդհանուր պահանջներն են.

  • Տեղեկությունները կրթական ծրագրերի և դրանց որակի ապահովման վերաբերյալ բուհը ներկայացնում է ըստ ուսումնական մասնագիտությունների` կրթական բոլոր աստիճանների և առաջարկվող մասնագիտությունների ողջ անվանացանկի ընդգրկումով:
  • Որպեսզի պոտենցիալ ուսանողները (դիմորդները) կարողանան համադրել իրենց կրթական պահանջմունքները և սովորելու կարողությունը բուհերի կրթական առաջարկի և մուտքի պահանջների հետ, տեղեկությունները կրթական ծրագրերի և դասընթացների վերաբերյալ պետք է լինեն ճշգրիտ և հստակ ձևակերպված:
  • Բուհը պատասխանատվություն է կրում հրապարակվող տեղեկությունների հավաստիության համար: Չի թույլատրվում ներկայացնել ապակողմնորոշող, ոչ համարժեք, չափազանցված ինքնագնահատականներով տեղեկություններ` գովազդային կամ մարքեթինգային նպատակներով:
  • Ուսումնական ստորաբաժանումների (դեպարտամենտների, ֆակուլտետների) մշակած տեղեկատվական-գովազդային նյութերը պետք է գնահատվեն և հրապարակման երաշխավորվեն բուհի մասնագիտացված կենտրոնական կառույցի կողմից:

Բուհը ստեղծում է հրապարակման ներկայացվող տեղեկատվության հիմնական տարատեսակներն ամփոփող միասնական ձևաթերթեր, որոնք գործադրվում են տեղեկատվությունը ներկայացնող բոլոր ստորաբաժանումների կողմից: