activity indicator
Գլխավոր էջ Արտաքին տեղեկատվություն Հանրությանն ուղղվող տեղեկատվության լրակազմ
Հանրությանն ուղղվող տեղեկատվության լրակազմ

Բուհը պետք է տրամադրի նորագույն տվյալներ և ստույգ, հուսալի ու անաչառ տեղեկություններ շահեկիցների բոլոր խմբերին` հավաստելու համար ուսուցման որակի բարելավման շարունակականությունը:

Տեղեկատվությունը բովանդակում է երկու հիմնական բաղադրամաս.

1)     Տեղեկություններ բուհի ընդհանուր իրավիճակի վերաբերյալ.

– բուհի ուսանողական համակազմը (ըստ տարիների),

–   տվյալներ պրոֆեսորադասախոսական կազմի քանակական բնութագրերի, գիտական աստիճանների ու կոչումների, պատվավոր տիտղոսների, մասնագիտական վարկանիշի ու միջազգային ճանաչման մասին,

–  տվյալ ուսումնական տարում բուհի կողմից առաջարկվող մասնագիտությունների (մասնագիտացումների) անվանացանկը` ըստ մասնագիտական կրթության մակարդակների և շնորհվող որակավորումների,

–  ընդունելության կանոններն ու կարգը, ընդունելության չափաքանակները,

–  ըստ կիսամյակների` ուսանողի աշխատածավալը (արտահայտված ակադեմիական կրեդիտներով),

–  ուսուցման (դասավանդման, ուսումնառության) բուհական ռազմավարությունը, մեթոդները, կրթական տեխնոլոգիաները և տեխնիկական ռեսուրսները,

–  իրականացվող ուսուցման ձևերը (առկա, հեռակա (հեռավար), երեկոյան, դրսեկային),

–  ուսանողների գիտելիքների ստուգման ու գնահատման սկզբունքները և համակարգերը,

–  լրացուցիչ կրթություն ստանալու հնարավորությունները և առաջարկվող մասնագիտությունները,

–  տվյալներ բուհի գիտահետազոտական աշխատանքների ուղղությունների և գիտական լաբորատորիաների մասին,

–  բուհում առկա օժանդակ ծառայություններն ու կառույցները (սպորտային, ժամանցի, հանգստի, բուժսպասարկման, սննդի, հանրակացարանային և այլն),

–  ուսանողներին նյութական աջակցության հնարավորությունները և պայմանները,

–  տվյալներ որակի ապահովման բուհական համակարգի վերաբերյալ, որակի շարունակական բարձրացման ռազմավարությունը:

2)     Անհրաժեշտ տեղեկություններ յուրաքանչյուր կրթական ծրագրի (մասնագիտության) վերաբերյալ.

–   մասնագիտության ուսումնական պլանը և աշխատածավալները, ծրագրի բաղկացուցիչ դասընթացներն ու դրանց նախանշած ելքային արդյունքները և աշխատաժամանակը (կրեդիտները), ուսուցման այլընտրանքային ուղեգծերը,

–   պոտենցիալ աշխատատեղերի բնույթը, տարատեսակները և կարիերայի հնարավորությունները,

–   կրթական ծրագրի արդիականացման և աշխատաշուկայի (գործատուների) պահանջներին/կարիքներին համապատասխանեցման ուղղությամբ իրականացվող միջոցառումները,

–   տվյալ մասնագիտության/մասնագիտական ուղղության գծով հիմնական գործատուները և բուհի (ստորաբաժանման) հետ նրանց կապերը,

–   տվյալներ` իրենց մասնագիտության ասպարեզում աչքի ընկած շրջանավարտների, նրանց աշխատանքային հաջողությունների և կարիերային առաջընթացի վերաբերյալ: