activity indicator
Գլխավոր էջ Արտաքին տեղեկատվություն Հանրությանն ուղղվող տեղեկատվության ձևերն ու մեթոդները
Հանրությանն ուղղվող տեղեկատվության ձևերն ու մեթոդները

Հանրությանն ուղղվող տեղեկատվության ձևերն ու մեթոդներն են.
– Տարեկան ընդհանուր հաշվետվություն բուհի գործունեության վերաբերյալ,
– միջբուհական վեբ-կայք/ինտերնետային պորտալ,
– բուհի վեբ-կայք,
– պարբերաբար հրատարակվող տեղեկագրքեր և բուկլետներ` բուհ ընդունվողների համար,
– տպագիր և էլեկտրոնային զանազան նյութերի հրապարակում (թերթ, ամսագիր, բուկլետներ և այլն)` բուհի (մասնաճյուղի, ֆակուլտետի, ուսանողական խորհրդի) առօրյայի և գործունեության լուսաբանման նպատակով,
– բուհի ներկայացուցիչների մասնակցությունը ԶԼՄ-ներով կազմակերպվող բրիֆինգներին և մամուլի ասուլիսներին, մասնավորապես, տեղական հեռուստակայանների միջոցով պարբերաբար կազմակերպվող ուղիղ հեռուստակապի սեանսներին, որոնց ընթացքում բուհի ղեկավարությունը պատասխանում է հասարակությանը հուզող հարցերին,
– ԶԼՄ-ների ներկայացուցիչների ներգրավումը բուհում իրականացվող նշանակալից իրադարձություններին,
– բուհի առանձին մասնագիտական կառույցների (ֆակուլտետի, դեպարտամենտի, ամբիոնի) ներկայացուցիչների հանդիպումների կազմակերպում հանրակրթական դպրոցների շրջանավարտների հետ` մասնագիտական կողմնորոշման նպատակով,
– բուհի (ֆակուլտետի, դեպարտամենտի) մասնակցությունը հանրապետությունում յուրաքանչյուր տարի կազմակերպվող կրթական ոլորտին վերաբերող ցուցահանդեսներին (օրինակ, ՙԿրթությունը Հայաստանում – 2009՚ ցուցահանդեսը),
– մամլո հաղորդագրությունների տարածում` բուհի տարբեր միջոցառումների վերաբերյալ: