activity indicator
Գլխավոր էջ Այլ փաստաթղթեր և նյութեր Փաստաթղթեր Հայաստանում Բոլոնիայի գործընթացի վերաբերյալ
Փաստաթղթեր Հայաստանում Բոլոնիայի գործընթացի վերաբերյալ

Հայաստանը Բոլոնիայի գործընթացին միացել է Բերգենում` 2005 թվականին: Այդ պահից սկսած Հայաստանի Կառավարության (ՀԿ), ՀՀ Կրթության և գիտության նախարարության (ԿԳՆ) և բարձրագույն կրթության հաստատությունների (ԲԿՀ-ներ) հիմնական բևեռները հանդիսացել են երկփուլ համակարգի, կրեդիտների կուտակման և փոխանցման համակարգի և դիպլոմի հավելվածի համակարգի ներմուծումը, դոկտորական ծրագրերի ամրապնդումը` իբրև կամուրջ բարձրագույն կրթության և հետազոտական ոլորտների միջև, փոխճանաչման և որակի ապահովման ազգային մարմնի հիմնադրումը:

Բոլոնիայի գործընթացի 10 ուղղությունները.

  1. Համընթեռնելի և համեմատելի աստիճանների համակարգի որդեգրում,
  2. Երկփուլ համակարգը,
  3. Կրեդիտային համակարգի ստեղծումը,
  4. Նպաստել շարժունությանը,
  5. Աջակցություն եվրոպական համագործակցությանը որակի գնահատման ասպարեզում,
  6. Նպաստել եվրոպական չափայնության ներմուծմանը բարձրագույն կրթության ասպարեզում,
  7. Շարունակական կրթության հնարավորությունը ամբողջ կյանքի ընթացքում,
  8. Բոլոնյան գործընթացին ուսանողների և բարձրագույն կրթության հաստատությունների մասնակցությունը,
  9. Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի գրավչության խթանում,
  10. Դոկտորանտուրան որպես բոլոնյան գործընթացի երրորդփուլ:

Բոլոնիայի գործընթացի վերաբերյալ

Բոլոնիայի գործընթացի նպատակը

Բոլոնիայի գործընթացի խնդիրները

Լրացուցիչ տեղեկատվական աղբյուրներ