activity indicator
Որակի ապահովման քաղաքականություն
  • Որակի ապահովման քաղաքականության նպատակնէ բարձրացնել բուհի ուսումնա­կան, հետազոտական և կառավարման գործընթացների արդյունավետությունը: Այն ընդգրկում է բուհի գործունեության բոլոր հիմնական ասպարեզները` նշանակետ ունենալով համապա­տաս­խա­նեց­նելու դրանք բուհի ստրատեգիական նպատակներին և ապահովելու ուժերի առավելագույն ներդրում այդ նպատակների իրականացման համար:
  • Երաշխավորվում է որակի ապահովման բուհական քաղաքականությունը կառուցել հետևյալ սկզբունքներին համապատասխան.

1) բուհը պատասխանատու/հաշվետու է հասարակության առջև կրթության որակի ապահովման համար, որն արտահայտվում է ծրագրերի և որակավորումների պարբերական գնահատումներով,

2) քաղաքականությունը թափանցիկ է, պաշտոնապես ընդունված է բուհի իրավասու մարմնի (խորհրդի, գիտական խորհրդի) կողմից և ապահովում է կրթական ծրագրերի որակի նախանշված ստանդարտներն ու շարունակական բարելավումը,

3) քաղաքականությունը կառուցվում է որակի շարունակական բարձրաց­ման միտումով, նախատեսում է մեխանիզմներ` բուհում որակի մշակույթի կայուն զարգացման համար,

4) քաղաքականության ելակետը բուհի առաքելությունը և ստրատե­գիական նպատակներն են, իսկ որակի գնահատման գործընթացը պետք է արտացոլի, թե ինչ չափով են դրանք իրագործվում,

5) քաղաքականությունը կիրառելի է ընթացիկ և պլանավորվող բոլոր ծրագրերի և կրթական բոլոր աստիճանների նկատմամբ,

6) կրթական բոլոր ծրագրերը ենթակա են ներքին և արտաքին փորձաքննության` նախօրոք որոշված պարբերականությամբ` համաձայն սահմանված չափանիշների,

7) բուհական համայնքը և արտաքին շահեկիցները, մասնավորապես` կառավարությունը և հասարակությունը, տեղեկացված են քաղաքականության, առնչվող գործընթացների և գնահատումների ժամանակացույցի մասին,

8) որակի գնահատման գործընթացը հիմնվում է ինքնագնահատման և արտաքին անկախ փորձաքննության վրա,

9) որակի գնահատման գործընթացում ներգրավված են բուհի ներքին և արտաքին բոլոր հիմնական շահեկիցները,

10) բուհն ունի որակի գնահատման գործընթացն ուղղորդող փաստա­թղթային փաթեթ, որը տեղադրվում է բուհի ինտերնետային կայքում,

11) բուհը հաստատել և գործադրում է որոշակի ընթացակարգեր` որակի ապահովման իր քաղաքականության և առնչվող գործըն­թացների պարբերական փորձաքննության և վերանայման համար,

12) բուհը գնահատում է իր ծրագրերի վիճակը և հեռանկարները` երկրում միջազգայնորեն ընդունված էտալոնային (ելակետային) կողմնորոշիչ­ների (benchmarks) օգտագործումով,

13) որակի կառավարման վերաբերյալ արդյունավետ որոշումներ և եզրակացություններ կարող են ընդունվել միայն փաստական տվյալների և տեղեկատվության վերլուծության հիման վրա: Բուհը պետք է ունենա համարժեք տեղեկատվական համակարգ և տեխնոլոգիաներ` որակի ապահովմանն առնչվող տեղեկատվական հոսքերի ձևավորման և կառավարման համար:

  • Համաձայն ENQA ստանդարտների` որակի ապահովման բուհական քաղաքականությունը պետք է ներառի որոշակի ուղղություններ/աս­պեկտներ: Ստորև բերվում է դրանց կողմնորոշիչ ցանկը` իրագործման հնարավոր միջոցների թվարկումով.

1) Հարաբերակցությունը/փոխկապակցությունը ուսումնական և հետազո­տական գործընթացների  միջև.

2) Բուհի ռազմավարության ձևավորում` որակի և որակի ստանդարտների վերաբերյալ.

3) Որակի ապահովման բուհական համակարգի կազմակերպում.

4) Որակի ապահովման բուհական համակարգում ստորաբաժանումների, կառույցների և պաշտոնատար անձանց պատասխանատվությունների սահմանում.

5) Ուսանողների ներգրավումը որակի ապահովման գործընթացներում.

6) Քաղաքականության իրականացման,  մոնիթորինգի և վերանայման ուղիներ.