activity indicator
ԽՆԴԻՐ 2.1. Ստրատեգիայի հիմնական ուղղությունները

- Հիմք ընդունելով ՀՊՃՀ-ում մշակված, ENQA չափանիշներին համատեղելի, որակի ներքին երաշխավորման (ապահով­ման) հա­մա­կարգի ձևավորման հայե­ցակարգը, վերջնամշակել, հաս­տա­տել և ներ­դնել նրա կազմա­կերպական սխե­ման` կառուցված­քա­յին միավոր­նե­րի, կառա­վար­ման կա­ռույց­ների գործա­ռույթ­ների հստակ տարան­ջատ­մամբ և համապատասխան ընթա­ցա­­կարգերի սահ­ման­մամբ։

- Մշակել կրթա­կան ծրագրերի բովանդակության, կադրային-ռեսուր­սային ապա­հովվածության և ուսուցման արդյունքների ինքնավեր­լուծության մեխանիզմներն ու չափանիշները, որպես ներ­համալսա­րա­նական հավաստի գնահատման ու հետագա մոնիթորինգի անհրա­ժեշտ նախա­պայման։

- Նախապատրաստել և իրականացնել Համալսարանի կրթական ծրագրերի վեր­լուծության և որակի գնահատման ներհա­մալ­սա­րանական փուլային գործընթաց` մշակված համակարգի կիրառ­մամբ և համապատասխան տարեկան զեկույցի հրապա­րակ­մամբ:

- Իրականացված ներքին գնահատման արդյունքների հիման վրա պլա­նավորել և իրականացնել կրթական ծրագրերի բարեփոխման և ուս­ուց­ման որակի բարձ­րացմանը նպատակաուղղված միջոցա­ռումներ:

- Շարունակել կատարելագործել բոլոր կրթական ծրագրերի գծով ուսանողների ընթացիկ և ամփո­փիչ ատեստա­վորման գործող համա­կարգերը և գործընթացները ` նպատակն ունենալով բարձ­րացնել ուսում­նառության արդյունքների և ուսուցման կազմա­կեր­պական արդյունավե­տության գնահատման որակը և հա­վաս­տիությունը:

- Ապահովել որակի գնահատման գործառույթների առավելագույն թափան­ցի­կութ­յուն և ընթացիկ արդյունքների անվերապահ հրապարակայ­նա­ցում:

- Ձգտել ուսուցման (դասավանդման և ուսումնառության) որակի միաս­նական չա­փանիշների ապա­հովման Համալսարանում և նրա մասնա­ճյուղերում: