activity indicator
ԽՆԴԻՐ 2.2. Ստրատեգիայի հիմնական ուղղությունները

- Նախաձեռնել և իրականացնել հանրապետությունում առկա աշխա­տաշուկայի և նրա զար­գացման մոտակա միտումների վերլու­ծություն, նպատակն ունենալով Համալսարանի կրթական մասնագի­տութ­յուն­ների առաջարկի օպտիմալացումը։

- Պարբերաբար վերանայել առաջարկվող մասնագիտությունների ցան­կը՝ ուղենիշ ունենալով համապատասխանե­ցումը շուկայի պահանջ­մունքներին՝ լայն պրո­ֆիլի մասնագետների պատ­րաստ­ման ճանա­պարհով։

- Մշակել ուսուցման չափելի ելքային արդյունքների (ՙգիտելիք-հմտություն-կարո­ղություն՚) վրա հիմնված, նոր կրթական բնութա­գրիչներ՝ տարբերակված ըստ մասնագիտական ուղղութ­յուն­ների և որակավորման աստիճանների։ 

- Ելնելով որակավորման բնութագրիչներից, իրականացնել փուլային անցում կրթական ծրագ­րերի ձևավորման և ներկայացման նոր կա­ռուց­վածքի` հիմնված, կոմպետենցիաների ձևավոր­մանն ուղղված, ՙթյունինգյան՚ մեթոդաբանության վրա։ 

- Խիստ ունիֆիկացնել ընդհանուր կրթության կառուցամասը բակա­լավրի կրթա­կան ծրագ­րում` միջֆակուլտետային խոշոր հոսքերի ձևավորման ճանապարհով պարզեցնելով ուսանողների միջմասնագի­տական/միջֆակուլտետային տեղա­փո­խումների գործընթացը` երկամյա ուսուց­ման արդյունքների հիման վրա:

- Շարունակել կրթական ծրագրերի հումանիտար-տնտեսագիտական և բնա­պահ­պանական բաղա­դ­րիչների արդիականացման գործընթացը` նպատակաուղղելով դրանք ուսանողների հումանիտար-իրավական կուլտուրայի, ձեռներեցության և կառա­վարման ձիրքերի զարգաց­մանը:

- Էապես բարելավել շրջանավարտների գործնական պատրաստա­կանության բաղադրիչը, բազ­մա­զա­նեցնել և հնարավորինս երկարա­ժամկետ դարձնել արտադրական պրակտիկան, ընդ­լայնել պատվի­րա­տու կազմակերպութ­յուն­նե­րում ավարտական կուրսերի ուսա­նող­ների ուսուց­մանը համատեղված արտադ­րական փորձառության ձեռք բերման հնարավո­րութ­յուն­ները:   

- Ծրագրային վերակառուցման և փորձաքննության գործընթացներում առավելա­գույնս ներգրա­վել մասնագիտությունների հիմնական պատ­վիրատու (գործա­տու) կազմակերպությունների ներկայա­ցու­ցիչներին, զարգաց­նել արտադրական գործընկերների պատվերով նոր ծրագ­րերի ստեղծման հաջողված փորձը: 

Իրականացնել կրթական ծրագրերից և ՀՊՃՀ շրջանավարտներից  գործա­տու­­­­ների բավարար­վածության վերաբերյալ պարբերական ուսումնասիրություններ` ծրագրերի բարեփոխման և շրջանավարտ­ների ծառայունակության բարձրաց­ման երաշխավորությունների մշակ­­ման և մնայուն հետադարձ կապի ստեղծման նպատակով: