activity indicator
ԽՆԴԻՐ 2.3. Ստրատեգիայի հիմնական ուղղությունները

- Պլանավորել և իրականացնել անցում Համալսարանի մասնա­գի­տությունների մոդուլային կրե­դիտային հենքով ձևավորված ճկուն ուսումնական ծրագրերի՝ կրթական վերջնարդ­յունք­ների արժևորմամբ պայմանավորված ՙթյունինգյան՚ մեթոդաբանության պահանջներին համահունչ։

- Ծրագրային վերակառուցման ընթացքում ձգտել հասնել ուսա­նողների լսա­րա­նային (կոն­տակտային) և ինքնուրույն աշխատանքի ժամաքա­նակների միջև ռա­ցիոնալ հարաբե­րակ­ցութ­յունների` բարձ­րաց­­նելով ինքնուրույն աշխատանքի դերը և ուսումնառության արդյու­նա­վե­տությունը:

- Զարգացնել կրեդիտային համակարգի կիրառման արդյունա­վե­տության բարձ­րացմանը ուղղ­ված առկա մեթոդական, չափորոշիչ և տեղեկատվական նյութերի փաթեթները, ապահովել ուսանողների, դասախոսների և ուսումնական վար­չա­կազմի համակարգի մանրա­մասներին իրազեկության մակարդակի բարձ­րա­ցումը։

- Վերանայվող և նոր ստեղծվող ուսումնական ծրագրերում նախատեսել ուսում­նառության ան­հա­տական գործընթացի պլանա­վորման, ուսում­նա­ռության այլընտրանքային տարբերակների և գրա­ֆիկների ընտ­րութ­յան հնարավո­րութ­յուններ։ Ընդլայնել կրեդիտային համակարգի կիրա­ռութ­յան տիրույթը` ընդ­գր­կելով հետբուհական լրացուցիչ և շարունակական կրթության ձևերը:

- Սահմանել ուսանողների և ունկրնդիրների կողմից դասընթացների ընտրության ու գրանցման կարգ և ուսումնառության կազմակերպման համապատասխան ընթա­ցակարգեր: Ստեղծել անհրաժեշտ պայման­ներ և համապատասխան մե­խանիզմներ` ուսանողների ուսումնա­ռութ­յունը անհատական ծրագերով կազմա­կերպելու համար:

- Նպաստել ուսանողների և ասպիրանտների ակտիվ մասնակ­ցութ­յանն իրենց անհատական ուսումնառության գործընթացի պլանա­վոր­մանը, բարձրացնել ուսանողական խորհուրդների, ուսում­նական խորհրդա­տուների և գիտական ղե­կավարների համակարգող դերն ու պատաս­խա­նա­տվությունն այս ուղղությամբ:

- Կատարելագործել դասընթացներին ուսանողների գրանցման և ուսումնական առաջադիմութ­յան տվյալների կառավարման գործող էլեկտրոնային համա­կարգերը, հավելելով առաջադի­մության տվյալ­ների ավտոմատացված մուտքա­գրման ու մշակման, ակադեմիական տեղե­կագրի ու դիպ­լոմի հավելվածի պատ­րաստման միասնական հնա­­րավորություններով Վեբ հենքով (Վեբ-պորտալ)։

Նպաստել եվրոպական բարձրագույն կրթա­կան տարածքում ուսանողների և շրջանա­վարտ­ների շարժունությանը` լիովին համա­պա­տասխանեցնելով դասըն­թացների կառուցվածքը և ուսում­նա­ռության արդյունքների գնահատման չափա­նիշները ECTS-ի պա­հանջներին: