activity indicator
ԽՆԴԻՐ 2.5. Ստրատեգիայի հիմնական ուղղությունները

- Լրամշակել Համալսարանի գործունեության կրթական ոլորտների ինքնագնա­հատ­ման առկա չափանիշները` հիմք ընդունելով եվրո­պական հավատար­մագրող կազմակերպությունների և ՄԿՈԱԱԿ-ի[1] որդեգրած հավատարմագրման չափանիշները։

- Իրականացնել Համալսարանի ուսումնական ստորաբաժա­նում­ների գործու­նեության նախ­կի­նում իրականացված ինքնավերլու­ծության արդյունքում մշակ­ված բարելավող միջոցա­ռումների պլանների և կողմնորոշիչ ցուցանիշների կատարողականների հա­մադրական վերլուծություն՝ ըստ ֆակուլտետների և մասնա­ճյուղերի և գնահատել արդյունքները ՄԿՈԱԱԿ-ի սահմանած չափա­նիշների տեսանկյունից։   

- Ելնելով ուսումնական ստորաբաժանումների գործունեության ինքնա­գնա­հատ­ման և կրթական ծրագրերի վերլուծության և որակի գնա­հատ­ման ներհա­մալսարանական գործընթացների արդ­յունքներից, նախապատրաստել և նա­խա­ձեռնել ՄԿՈԱԱԿ-ի կողմից Համալսա­րանի կրթա­կան ծրագրերի ար­տաքին փորձա­քննական գնահատման և հավատարմագրման փուլային գործ­ըն­թաց:

- Իրականացված արտաքին գնահատման արդ­յունքների վեր­լու­ծության հիման վրա մշակել կրթական ծրագ­րերի հետագա բարեփոխմանը և կրթության որակի շարունա­կա­կան բարձ­րացման միջոցառումների պլան-ժամա­նակացույց։

Ապահովել ուսուցման որակի գնահատման և կրթական ծրագրերի հավա­տար­մագրման չա­փանիշների ու գործընթացների թափան­ցիկությունը և արդյունք­ների հրապարա­կայնութ­յունը Համալսա­րանի ներքին և արտաքին շահեկիցների համար, ինչպես նաև, ուսանողների ու գոր­ծա­տուների ակտիվ մասնակցությունը որակի գնահատման գործ­ընթացներում։



[1] Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն։