activity indicator
Գլխավոր էջ Որակի ապահովման քաղաքականություն և ռազմավարություն Որակի շարունակական բարելավման ՀՊՃՀ ռազմավարություն ԽՆԴԻՐ 2.5. Առաջընթացի գնահատման կողմնորոշիչ ցուցանիշներ (հինգ տարվա կտրվածքով)
ԽՆԴԻՐ 2.5. Առաջընթացի գնահատման կողմնորոշիչ ցուցանիշներ (հինգ տարվա կտրվածքով)
  • ՀՊՃՀ-ում ուսուցման որակի գնահատման և ապահովման գործող ներքին համակարգ՝ համա­հունչ եվրոպական արժևորման չափա­նիշ­ների պահանջներին – 2012 թ.։
  • ՀՊՃՀ-ում իրականացվող բակալավրական կրթական ծրագրերի  վեր­լու­ծութ­յան և որակի ամեն­ամյա գնահատման պրակտիկայի արմա­տավորում - սկսած 2012/13 ուս տարվանից։
  • ՀՊՃՀ-ում իրականացվող մագիստրոսական կրթական ծրագրերի  վերլու­ծութ­յան և որակի ամեն­ամյա գնահատման պրակտիկայի ար­մա­տավորում - սկսած 2013/14 ուս տարվանից։
  • Առաջարկվող մասնագիտությունների էապես վերանայված ցանկ՝ համապա­տասխանեցված աշխա­­­տաշուկայի առկա պահանջ­մունք­նե­րին – 2012/2013 ուս. տարի։
  • Շուկայի պահանջմունքներով ձևավորված նոր մասնագիտություններ և մասնա­գիտացումներ – 8-10 անուն (հնգամյա կտրվածքվ)։
  • Փուլային անցում կրթական ծրագրերի մշակման և ներկայացման նոր՝ կոմ­պետենցիաների ձևա­վորմանն ուղղված, եվրոպական կառուց­վածքի – սկսած 2011/12 ուս. տարվանից։
  • ՀՊՃՀ շրջանավարտներից և կրթական ծրագրերից գործատուների բավա­րարվածության  պարբե­րական ուսումնասիրություններ – սկսած 2011/12 ուս. տար­վանից՝ առնվազն 2 անգամ յուրաքանչ­յուր մասնա­գիտության համար։
  • Վերանայված և մեթոդական ու կազմակերպական առումներով կատա­րելագործված կրեդի­տային համակարգ – ներդրման ավարտը՝ 2012/13 ուս. տարի։
  • ՀՊՃՀ դասախոսական կազմի մանկավարժական գործունեության ամենամյա գնահատման գործող ներքին համակարգ – սկսած 2012/2013 ուս. տարվանից։
  • Ուսումնառությունից ՀՊՃՀ ուսանողների բավարարվածության ամե­նամյա պարտադիր գնա­հատ­ման գործող համակարգ – սկսած 2012/2013 ուս. տարվանից։
  • ՀՊՃՀ ուսումնական ստորաբաժանումների գործունեության և կրթա­կան ծրագրերի ինքնա­վերլու­ծութ­յուն՝ ըստ ՄԿՈԱԱԿ-ի սահմանած որակի ապահով­ման և հավատարմագրման չափա­նիշների – 2012 – 2013 թ.թ.։

ՀՊՃՀ կրթական ծրագրերի (մասնագիտությունների) պետա­կան հա­վա­տար­մագրում - գործ­ընթացի ավարտը՝ 2015 թ.։