activity indicator
Ելակետային դրույթներ

ENQA ստանդարտի համապատասխան ուղենիշը ենթադրում է ուսանողների լիարժեք մասնակցությունը կրթական ծրագրերի մոնիթորինգի և վերանայ­ման գործընթացներին:

Երաշխավորվում է ուսանողների ներգրավումը որակի ապահովման գործընթաց­ներում կառուցել հետևյալ սկզբունքների հիման վրա.

  • Ապահովել ուսանողների մասնակցությունը կրթական ծրագրերի որակի ապահո­վմանն առնչվող բոլոր գործողություններում` բացա­ռությամբ նոր ծրագրերի/մաս­նագիտութ­յուն­ների մշակման արտոնման գործընթացի:
  • Կանոնակարգել ուսանողական համակազմի ներկայացուցիչների ընտրության ժամկետներն ու չափանիշները` նշված գործընթացներում նրանց մասնակցու­թյան համար, և ուսանողական խորհուրդների դերն ու պատասխանատվու­թյունները այս հարցում:
  • Կազմակերպել ուսանողական համակազմից ընտրված ներկայացու­ցիչ­ների իրազեկումը և անհրաժեշտ խորհրդատվությունը` ծրագրերի որակի ապահովման գործընթացներում նրանց արդյունավետ մասնակցության համար:
  • Որպես որակի ապահովման գործընթացներում ուսանողների մասնակ­ցության ձև` հատկապես կարևորվում է անկետային հարցումների միջոցով կրթական ծրագրերից ուսանողների բավարարվածության ուսումնասիրությունը, որը պետք է ընդգրկի կրթական ծրագրերի որակին առնչվող բոլոր ասպեկտները: Երաշ­խավորվում է մշակել միասնական բուհական համակարգ և հարցա­թերթիկներ` ուսումնասիրության իրականացման և արդյունքների գնահատման համար: