activity indicator
Գլխավոր էջ Ուսանողների գնահատման համակարգեր Ուսանողների գնահատման ՀՊՃՀ ռեյտինգային համակարգ 4. ՉԱՓՈՐՈՇԻՉ ՌԵՅԹԻՆԳԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄՆ ԸՍՏ ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԻ
4. ՉԱՓՈՐՈՇԻՉ ՌԵՅԹԻՆԳԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄՆ ԸՍՏ ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԻ

4.1. Առարկաների, կուրսային նախագծերի, կուրսային աշխատանքների, պրակտիկաների, ամփոփիչ ատեստավորման քննության և ավարտական աշխատանքի/մագիստրոսական ատենախոսության պաշտպանության չափորոշիչ ռեյթինգային միավորների բաշխումն ըստ գնահատման բաղադրիչների իրականացվում է ծրագրա-մեթոդական վարչության (ԾՄՎ) կողմից՝ հաշվի առնելով առարկան վարող ամբիոնի առաջարկությունները:

4.2 Չափորոշիչ ռեյթինգների երաշխավորվող հարաբերակցությունները.

4.3 Դասընթացի լսարանային պարապմունքներին ուսանողի մասնակցության (դասահաճախումների) ռեյթինգի ձևավորումը

4.5. Միջանկյալ ստուգումների ռեյթինգը ձևավորվումը

4.6. Միջանկյալ ստուգումների ռեյթինգի բաշխման համամասնությունն  ըստ ստուգումների՝  առարկան վարող ամբիոնի առաջարկությամբ, հաստատվում է ԾՄՎ-ի կողմից՝ մինչև կիսամյակի սկիզբը:

4.7. Քննական առարկաներից գիտելիքների գնահատումը կատարվում է միջանկյալ ստուգումների և/կամ ամփոփիչ  քննությունների միջոցով:

4.8. Քննական առարկայի կիսամյակային առարկայական ռեյթինգի անցողիկը կազմում է համապատասխան չափորոշիչ ռեյթինգի 0,4 մասը: Դասահաճախման բաղադրիչը, միջանկյալ ստուգումները և ամփոփիչ քննությունը անցողիկ ռեյթինգներ չունեն:

4.9. Քննական առարկայի գնահատման սխեման:

4.10. Պրակտիկայի անցողիկ ռեյթինգը կազմում է նրա չափորոշիչ ռեյթինգի 0,4 մասը, իսկ նրա կանոնավոր հաճախման չափորոշիչ ռեյթինգի ստուգողական բաղադրիչը` վերջինիս ռեյթինգի  0,5 մասը:

4.11. Կուրսային նախագծի, կուրսային աշխատանքի, ավարտական աշխատանքի և մագիստրոսական ատենախոսության ստուգողական բաղադրիչները անցողիկ ռեյթինգներ չունեն: Կուրսային նախագծի, կուրսային աշխատանքի, ավարտական աշխատանքի և մագիստրոսական ատենախոսության անցողիկ ռեյթինգները կազմում են համապատասխան չափորոշիչ ռեյթինգների 0,4 մասը: «Աշխատանքի կատարման համաչափություն» բաղադրիչի ռեյթինգը ձևավորվում է համապատասխան ամբիոնի վարիչի որոշմամբ ստեղծված հանձնաժողովի կողմից՝ կատարման համար հատկացված ժամանակահատվածում իրականացված կատարողականի 3 ստուգումների արդյունքների հիման վրա:

4.12. Ամփոփիչ ատեստավորման քննության անցողիկ ռեյթինգը կազմում է նրա չափորոշիչ ռեյթինգի 0,4 մասը,  իսկ նրա բաղադրիչներն  անցողիկ ռեյթինգներ չունեն:

4.13. Ստուգարքային առարկայից գիտելիքների գնահատումը