activity indicator
III. Որակավորման շնորհման պայմաններ
  1. Հետազոտողի կրթական ծրագրով ուսուցման ամփոփիչ ատեստավորման նպատակը ասպիրանտներին և հայցորդներին ճարտարագետ հետազոտողի որակավորման աստիճանի շնորհումն է և ատենախոսության պաշտպանության գործընթացի մեկնարկի նպատակահարմարության մասին որոշման կայացումը:
  2. Ճարտարագետ հետազոտողի որակավորման աստիճան շնորհում է Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը (այսուհետև՝ Հանձնաժողով) ամփոփիչ ատեստավորման վերաբերյալ համապատասխան որոշմամբ (Ձև 1): Հանձնաժողովները ստեղծվում են ՀՊՃՀ ճարտարագետ հետազոտողի կրթական ծրագրի մասնագիտությունների անվանացանկին համապատասխան (Ձև 2), դրանց նախագահները հաստատվում են ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից՝ ՀՊՃՀ-ի առաջադրած թեկնածուների կազմից:
  3. Հետազոտողի կրթական ծրագրով ուսումնառող ասպիրանտների/հայցորդների որակա­վո­րումն յուրաքանչյուր տարի իրականացվում է սույն կարգի և պլան-ժամանակացույցի (աղյուսակ 1) համաձայն:
    3.1.   Ճարտարագետ հետազոտողի որակավորման աստիճան կարող է շնորհվել համապատասխան կրթական ծրագրով (ըստ նախապես հետազոտողի անհատական ուսումնական պլանում ամրագրված ժամանակացույցի՝ քառամյա կամ եռամյա) նախատեսված բոլոր կրթական բաղադրիչներն ավարտած, առնվազն 3,00 միջին որակավորման գնահատական (ՄՈԳ) ապահոված, որակավորման քննությունները և ստուգարքը հանձնած, այդ թվում մասնագիտական որակավորման քննությունները «լավ» կամ «գերազանց» գնահա­տականներով հանձնած և ատենախոսական աշխատանքի առնվազն 75%-ը կա­տա­րած այն ասպիրանտներին և հայցորդներին, ովքեր ունեն նաև ատենա­խոսական աշխատանքներն արտացոլող՝ ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ընդունելի պարբերական գիտական հրատարա­կություններում տպագրված առնվազն 2 գիտական աշխատանք, որոնցից գոնե մեկը՝ գրախոսվող գիտական հանդեսում:
    3.2. Հանձնաժողովը կայացնում է ատենախոսության պաշտպանության գործընթացի մեկնարկի նպատակահար­մարության մասին որոշում ելնելով սահմանված ժամկետում ատենախոսությունը պաշտպանության ներկայացնելու հնարավորությունից: 
  4. Ճարտարագետ հետազոտողի որակավորման աստիճան հայցող ասպիրանտը/հայցորդն ուսումնառության սահմանված ժամկետի ավարտից ոչ ուշ քան 6 շաբաթ առաջ գիտամանկավարժական բաժին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը՝
    -
    իր և գիտական ղեկավարի տեղեկատվությունը (Ձև 3) ատենախոսության աշխատան­քային պլանի կատարողականի վերաբերյալ (արտահայտված նաև տոկոսներով),
    -
    ատենախոսության կատարված մասի ամփոփագիրը (2,0 միջտողային հեռավորությամբ 16 տպագիր էջից ոչ ավելի),
    -
    հրատարակումների, գիտաժողովների մասնակցության, արտոնագրերի և այլ փաս­տաթղթերի պատճենները:
  5. Համապատասխան ֆակուլտետի խորհուրդը, սահմանված ժամկետում քննարկելով 4-րդ կե­տում նշված փաստաթղթերը, ասպիրանտի կամ հայցորդի առաջադիմության, որակա­վոր­ման քննությունների ու ստուգարքի հանձնման, ատենախոսական աշխատանքի կա­տար­ման փաստացի տվյալներն ու վիճակը, գիտամանկավարժական կադրերի բաժին է ներ­կայացնում ատենախոսության կատարողականի մասին եզրակացությունը և առաջար­կու­թյուն ճարտարագետ հետազոտողի որակավորման աստիճան շնորհելու և ատենա­խո­սության պաշտպանության գործընթացի մեկնարկի նպատակահարմարության մասին (Ձև 4):
  6. Գիտամանկավարժական կադրերի բաժինը քննարկում է ֆակուլտետի եզրակացությունը և համապատասխան Հանձնաժողով դիտարկմանն է ներկայացնում ասպիրանտին կամ հայցորդին ճարտարագետ հետազոտողի որակավորման աստիճան շնորհելու և ատենա­խոսության պաշտպանության գործընթացը մեկնարկելու նպատակահարմարության վերա­բեր­յալ իր առաջարկությունները:
  7. Հանձնաժողովը, սույն Կարգի 3.1 ենթակետի բավարարման դեպքում, կայացնում է որոշում՝ ասպիրանտին/հայցորդին ճարտարագետ հետազոտողի որակավորման աստիճան (դիպլոմ) շնորհելու, իսկ 3.2 կետի համաձայն՝ ատենախոսության պաշտպանության գործընթացի մեկնարկի նպատակահար­մա­րության վերաբերյալ, ինչի մասին կատարվում է համա­պատասխան գրանցում ամփոփիչ ատեստավորման մատյանում (Ձև 1):
  8. Ճարտարագետ հետազոտողի որակավորման աստիճան չստացած, սակայն ուսումնական ծրագրով նախատեսված բոլոր կրթական բաղադրիչներն ավարտած և առնվազն 3,00 ՄՈԳ ապահոված, որակավորման քննություններն ու ստուգարքը, այդ թվում՝ մասնագիտական որակավորման քննություները «լավ» կամ «գերազանց» գնահատականներով հանձնած ասպիրանտներն ու հայցորդներն ազատվում են համալսարանից և կարող են հետագա երեք տարիների ընթացքում հավակնել ճարտարագետ հետազոտողի որակավորման աստիճանին՝ ատենախոսական աշխատանքի առնվազն 75%-ը կատարելու և հրատա­րակված հոդվածների շեմային պահանջները բավարարելու դեպքում: