activity indicator
Խնդիրներ

Հավատարմագրման գործընթացի թափանցիկությունը, համադրելիությունը, ինչպես նաև օրենսդրական հիմքերն անհրաժեշտ գործոններ են մասնագիտական կրթության ոլորտի հանդեպ հասարակության վստահության ձևավորման համար:

Հավատարմագրման չափանիշներով սահմանված մակարդակին հասնելու համար ՄՈՒՀ-ի գործունեության բոլոր ոլորտներում և գործառույթներում պահանջվում է տեղեկատվական հոսքերի պարզեցում և ընթացակարգերի թափանցիկություն: ՄՈՒՀ-ի առաքելությունը և կանոնակարգող համապատասխան բոլոր փաստաթղթերը պետք է լինեն հրապարակված և հասանելի դասախոսների, ուսանողների ու բոլոր շահակիցների համար:

Ինստիտուցիոնալ հավատարմագրման խնդիրն է հաստատության քաղաքականության, ռազմավարության իրականացման ընթացքի և արդյունքների գնահատումը: