activity indicator
Չափանիշներ

ՀՀ կառավարության 2011թ. հունիսի 30-ի N959-Ն որոշմամբ հաստատվել են մասնագիտական կրթության հավատարմագրման չափանիշներն ու չափորոշիչները:

Այն նպատակ ունի աջակցելու մասնագիտական ուսումնական հաստատություններին` ստեղծելու որակի ապահովման    համակարգ` հայաստանյան օրենսդրության և որակի ապահովման եվրոպական չափանիշներին և ուղենիշներին համապատասխան:

Չափանիշները հատուկ առանձնացված ձևակերպումներ են, որոնք վերստուգելի տերմիններով սահմանում են հաստատության գործունեության կամ իրականացվող կրթական ծրագրերի բնութագրերը:

Չափորոշիչները ձևակերպումներ են, որոնք սահմանում են յուրաքանչյուր չափանիշին համապատասխանելու չափը և անաչառ գնահատելու համար անհրաժեշտ պայմանները:

Ենթակառուցվածքային հավատարմագրման չափանիշներն են.

  1. Առաքելությունը և նպատակները
  2. Կառավարումն ու վարչարարությունը
  3. Մասնագիտության կրթական ծրագրերը
  4. Ուսանողները
  5. Պրոֆեսորադասախոսական և ուսումնաօժանդակ կազմը
  6. Հետազոտությունը և զարգացումը
  7. Ենթակառուցվածքը և ռեսուրսները
  8. Հասարակական պատասխանատվությունը
  9. Արտաքին կապերը և միջազգայնացումը
  10. Որակի ներքին ապահովման համակարգը: