activity indicator
Հավատարմագրման ընթացակարգ

Ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման գործընթացներն իրականացվում են երեք հաջորդական փուլով.

Առաջին փուլ. ուսումնական հաստատության ինքնավերլուծություն:

Հավատարմագրման գործընթացը ենթադրում է`հաստատություններն ուսումնասիրեն իրենց առաքելությունը, նպատակները, գործընթացները և ձեռքբերումները մանրամասն ինքնավերլուծության գործընթացի միջոցով:

Երկրորդ փուլ. արտաքին գնահատում անկախ փորձագետների խմբի կողմից: Փորձագիտական այցի հիմնական նպատակն է պարզել ինքնավերլուծության մեջ նշված փաստերի և տեղեկատվության հավաստիությունը, ձեռք բերել լրացուցիչ տեղեկատվություն հանդիպումների և հարցումների միջոցով, ուսումնասիրել կրթական գործընթացները և լրացուցիչ փաստաթղթերը` ավելի լավ պատկերացնելու փորձաքննության ենթակա ուսումնական հաստատության գործունեությունը: Այսինքն` փորձագետներն իրականացնում են փորձագիտական վերլուծություն, որից հետո տրամադրվում են ձեռքբերումների մասին վկայություններ և խորհրդատվություն`աշխատանքների հետագա բարելավման նպատակով:

Երրորդ փուլ. ՈԱԱԿ-ի Հավատարմագրման խորհրդի կողմից վերջնական փորձագիտական զեկույցի պատրաստում և որոշման կայացում: