activity indicator
Գնահատման գործընթացին ներկայացվող ընդհանուր պահանջները
  • Բարձրագույն կրթության բոլոր որակավորումների և կրթական ծրագրերի համար բուհը սահմանում է հստակ ձևակերպված կրթական ելքային արդյունքներ գիտելիքների, կարողությունների և հմտությունների տեսքով, որոնք ակնկալվում են ուսանողից` առանձին դասընթացը, ուսումնական մոդուլը և ամբողջ կրթական ծրագիրը հաջողությամբ ավարտելուց հետո: Այդ արդյունքները պետք է համատեղելի լինեն բուհի առաքելության և բարձրագույն կրթության պետական չափորոշիչների հետ:
  • Բուհը մշակում և մատուցում է այնպիսի դասընթացներ, կրթական ծրագրեր և այլ կրթական ծառայություններ, որոնք ուսանողներին հնարավորություն են տալիս ձեռք բերելու կրթական նախանշված ելքային արդյունքները: 
  • Բուհը համակարգված և կանոնավոր կերպով գնահատում է ուսանողների կողմից կրթական ելքային արդյունքների ձեռքբերումը:
  • Գնահատման արդյունքներն օգտագործվում են դասավանդման և ուսումնառության գործընթացները բարելավելու և պլանավորման ընթացքում որոշումներ ընդունելու համար:
  • Բուհը մշակում, հաստատում և կիրարկում է ուսանողների գնահատման ընթացակարգերի և չափանիշների միասնական փաստաթղթային փաթեթ` որակի ներքին և արտաքին ապահովման ստանդարտներին համապատասխան: