activity indicator
Ուսումնական օժանդակ ռեսուրսների կազմը
  • Ուսումնական օժանդակ ռեսուրսները ներառում են գրադարանները, ուսումնական լաբորատորիաները, ուսումնական-համակարգչային սրահները, հեռահաղորդակցության ցանցերը, հեռարձակման ուսուցողական միջոցները, ուսումնառության ձայնատեսային միջոցները և այլն: Դրանց մի մասը նախատեսվում է ընդհանուր օգտագործման համար և կարող է վերաբերել բուհի/ստորաբաժանման բոլոր կրթական ծրագրերին:
  • Միաժամանակ, կրթական ծրագրերի արդյունավետ իրականացումն ու որակի ապահովումը կարող են պահանջել առանձնահատուկ ռեսուրսներ, որոնց կազմը կախված է ծրագրի նպատակներից ու առանձնահատկություններից և որոշվում է ծրագրերի մշակման ընթացքում: