activity indicator
4. Նպաստել շարժունությանը

Միջազգային շարժունությունը Հայաստանի բուհերից և դեպի Հայաստանի բուհեր դեռևս պլանաչափ բնույթ չի կրում և չի կոորդինացվում համակարգային մակարդակով: Շարժունության իրականացման հիմնական ձևերն են` ուսանողների փոխանակումը միջպետական համաձայնագրերի շրջանակներում, միջազգային կազմակերպությունների և հիմնադրամների դրամաշնորհային ծրագրերը և ուսանողների տեղափոխումները արտասահմանյան բուհեր սեփական նախաձեռնությամբ: Շարժունության ընդլայնմանը խոչընդոտող հիմնական գործոններն են` շարժունության և փոխճանաչման եվրոպական գործիքների (ECTS, Դիպլոմի եվրոպական հավելված, որակավորումների ԵԲԿՏ հենքին համադրելի որակավորումների ազգային հենք) ոչ լիարժեք օգտագործումը կամ բացակայությունը, Հայաստանի բուհերի անբավարար մասնակցությունը շարժունության աջակցման եվրոպական ծրագրերին և այս ուղղությամբ պետական դրամաշնորհային ծրագրերի բացակայությունը: