activity indicator
Գլխավոր էջ Այլ փաստաթղթեր և նյութեր Փաստաթղթեր Հայաստանում Բոլոնիայի գործընթացի վերաբերյալ 5. Աջակցություն եվրոպական համագործակցությանը որակի գնահատման ասպարեզում
5. Աջակցություն եվրոպական համագործակցությանը որակի գնահատման ասպարեզում

Հայաստանում բարձրագույն կրթության որակի ապահովման և պետական վերահսկողության գործընթացները (լիցենզավորում, հավատարմագրում և ընթացիկ ատեստավորում) և դրանց առնչվող մարմինների լիազորություններն այդ բնագավառում կարգավորվում են “Կրթության մասին” և “ԲՀՄԿ մասին” օրենքներով, ինչպես նաև “Լիցենզավորման” և “Հավատարմագրման” կարգերով: Բարձրագույն կրթության համակարգում որակի վերահսկման և հավատարմագրման պատասխանատվությունը օրենսդրորեն վերապահված է կրթության պետական կառավարման լիազորված մարմնին` Կրթության և գիտության նախարարությանը, որն այն իրականացնում է Լիցենզավորման և հավատարմագրման ծառայության միջոցով: Որակի ապահովման ասպարեզում ՀՀ բարձրագույն կրթության համակարգի բարեփոխումների համար հիմք են հանդիսանում Որակի ապահովման եվրոպական ստանդարտներն ու ուղենիշները: Դրանց կատարման համար Բոլոնիայի գործընթացի սկզբունքների իրականացման ժամանակացույցը նախատեսում է 3 հիմնական միջոցառումներ`

  • որակի ապահովման ազգային ծառայության ստեղծում,
  • որակի գնահատման և ապահովման համակարգի հայեցակարգի մշակում,
  • որակի ապահովման եվրոպական ասոցիացիային Հայաստանի անդամակցության նախապատրաստում:

Համաձայն ժամանակացույցի` ՀՀ կառավարության որոշմամբ հիմնվել է մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը: Այն իր կարգավիճակով, կառուցվածքով և գործառույթներով համապատասխանում Որակի ապահովման եվրոպական ստանդարտներին և ուղենիշներին: