activity indicator
Բոլոնիայի գործընթացի խնդիրները
  • Ուսանողների և դասախոսների շարժունության խոչընդոտների վերացումը Եվրոպայի ներսում, ինչպես նաև դրսի ուսանողների համար դիտվում է որպես կարևորագույն գործոն ԵԲԿՏ-ի կառուցման ճանապարհին: Ընդլայնված շարժունությունն ապահովում է ուսանողների և դասախոսների կարիերայի ավելի մեծ հնարավորություններ եվրոպական աշխատաշուկայում:
  • Եվրոպական բարձրագույն կրթության համար անհրաժեշտ է համարվել ներմուծել բակալավրի և մագիստրոսի 2 աստիճանների վրա հիմնված ընդհանուր համակարգ: Համակարգի ընդգրկումն այնուհետև ընդլայնվեց այս երկու աստիճաններից դուրս այնպես, որ այժմ դոկտորական մակարդակի որակավորումները դիտարկվում են որպես երրորդ աստիճան Բոլոնիայի գործընթացում: Դա հնարավորություն կտա խթանելու ավելի սերտ կապերի ձևավորումը Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի և Եվրոպական հետազոտական տարածքի (ԵՀՏ) միջև:
  • Դյուրընթեռնելի և համադրելի որակավորումների համակարգի ներմուծումը կպարզեցնի որակավորումների համեմատումը ողջ Եվրոպայում, իսկ դրանով ապահովվող ճկունությունը և թափանցիկությունը ուսանողներին և դասախոսներին իրենց որակավորումների ավելի լայն ճանաչման հնարավորություն կտան` նպաստելով շարժունության ազատությանը ավելի ու ավելի թափանցիկ դարձող ԵԲԿՏ-ի շրջանակներում: Այս գործընթացին կօժանդակի բոլոր մասնակից երկրներում կրեդիտային համակարգի հիմնումը` Կրեդիտների փոխանցման եվրոպական համակարգի և Դիպլոմի հավելվածի ներմուծմամբ:
  • Եվրոպայում բարձրագույն կրթության որակի բարելավումը և բարձր ստանդարտների ապահովումը միջազգային ասպարեզում ԵԲԿՏ-ն գրավիչ դարձնելու հիմնական բանալին են: Որակի ապահովման ասպարեզում եվրոպական մակարդակով համագործակցությունը և որակի հավաստման մարմինների համարժեք արտաքին փորձաքննության ապահովումը կօգնեն` հասնելու որակի ընդհանուր բարձր ստանդարտների ապահովմանը ամբողջ Եվրոպայում` դյուրացնելով նաև որակավորումների համադրելիությունը:
  • Բուհերը և ուսանողները կարևոր դերակատարություն ունեն Բոլոնիայի գործընթացում, համապատասխանաբար կարևորվում է նրանց ներգրավումը տարբերացված և հարմարունակ Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի ձևավորման գործընթացում:
  • Բոլոնիայի գործընթացն իր զորակցությունն է ցուցաբերում հարատև ուսումնառության գաղափարի ներդրմանը Եվրոպայում, ինչը կարևորվում է գլոբալ աշխատաշուկայում աճող մրցակցության մարտահրավերների դիմագրավմանը և նոր կրթական տեխնոլոգիաների օգտագործմանը նպաստելու տեսանկյունից:
  • Բուհերը պետք է մշակեն դասընթացներ և կրթական ծրագրեր էական և ընդհանուր եվրոպական բովանդակությամբ` բարձրագույն կրթության եվրոպական չափայնությունն ուժեղացնելու նպատակով: Սա ենթադրում է նաև եվրոպական բուհերի միջև գործակցային կապերի ու համատեղ ծրագրային մշակումների խթանում, ինչպես նաև համատեղ որակավորումների հիմնում: