activity indicator
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը (Պոլիտեխնիկ) պոլիտեխնիկական կողմնորոշմամբ բարձրագույն ուսումնական հաստատություն է, որի հիմնական առաքելությունն է.

  • կրթական և գիտական ծրագրերի ստեղծումը, իրականացումը և ծառայությունների մատուցումը՝ Հայաստանի Հանրապետության տնտեսության և հասարակության կրթական ու տեխնոլոգիական կարիքները բավարարելու նպատակով,
  • ուսանողներին՝ կյանքին, կարիերայի ընտրությանը, մասնագիտական առաջընթացին նախապատրաստելը՝ փոփոխվող սոցիալ-տնտեսական միջավայրում գործելու համար,
  • նպաստավոր միջավայրի ստեղծումը՝ անհատի համակողմանի զարգացման, ազգային, բարոյական և համամարդկային արժեքների ոգով դաստիարակության համար: