activity indicator
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԵՌԱՊԱՏԿԵՐԸ

Համալսարանը ձգտում է դառնալ.

  • հաստատություն, որի մուտքը և կրթական ռեսուրսները մատչելի են սովորողների ամենատարբեր սոցիալական և տարիքային խմբերին, ՀՀ քաղաքացիներին և արտասահմանցիներին,
  • հաստատություն, որը հարմարունակ է միջավայրի փոփոխություններին, արագ և համարժեք է արձագանքում հասարակության և տնտեսության փոփոխվող կարիքներին, աշխատուժի շուկայի պահանջարկին,
  • հաստատություն, որն էական դերակատարություն ունի տնտեսական զարգացման և տեխնոլոգիական նորաստեղծության ազգային և տարածաշրջանային ծրագրերում,
  • հաստատություն, որն ուսանողներին պատրաստում է լիարժեք կարիերայի, մասնագիտական առաջընթացի, նորաստեղծության և ղեկավար դերի համար,
  • հաստատություն, որն ապահովում է բարձրորակ կրթություն տեսության և պրակտիկայի զուգակցման, ընդհանուր կրթության ամուր հիմքի ստեղծման և ուսումնական գործընթացում դասախոսների ու ուսանողների արդյունավետ համագործակցության ապահովման ճանապարհով,
  • հաստատություն, որտեղ ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաները ինտեգրված են կրթական և հետազոտական գործընթացներին` ապահովելով ուսուցման և հետազոտությունների բարձր արդյունավետություն,
  • հաստատություն, որն ապահովում և քաջալերում է ազատ հաղորդակցության և անկաշկանդ բանավեճի հնարավորություն բոլորի համար, և որտեղ բոլորն են մասնակից ու պատասխանատու փոփոխությունների, զարգացման ընթացքի և արդյունքի համար,
  • հաստատություն, որը նախաձեռնող է և ձեռներեց արտաքին միջավայրի հետ իր փոխհարաբերություններում, ունակ` ապահովելու ֆինանսական կայունություն և համապատասխան սոցիալական երաշխիքներ բոլոր աշխատողների համար,
  • հաստատություն, որն առաջնորդվում է գլոբալ հեռանկարով` ուղենիշ ունենալով իր գիտակրթական համակարգի միջազգայնանալն ու Եվրոպական կրթական տարածքին ինտեգրվելը և տեխնոլոգիական կրթության տարածաշրջանային առաջատար կենտրոններից մեկը դառնալը: