activity indicator
Գլխավոր էջ Այլ փաստաթղթեր և նյութեր ՀՊՃՀ 2011-2015 թթ. ռազմավարական պլան ՆՊԱՏԱԿ 1. ԱՊԱՀՈՎԵԼ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԲԱՎԱՐԱՐ ՀԱՄԱԿԱԶՄ՝ ՄԻՋԱՎԱՅՐԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ, ԲԱԶՄԱԶԱՆԵՑՆԵԼ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄՈՒՏՔԱՅԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՆՊԱՏԱԿ 1. ԱՊԱՀՈՎԵԼ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԲԱՎԱՐԱՐ ՀԱՄԱԿԱԶՄ՝ ՄԻՋԱՎԱՅՐԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ, ԲԱԶՄԱԶԱՆԵՑՆԵԼ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄՈՒՏՔԱՅԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ուսանողական համակազմի պահպանումն ու զարգացումը մշտապես եղել և մնում են համալսարանի ստրատեգիական հիմնախնդիրները: Պայմանավորված ժողովրդագրական և մի շարք այլ գործոններով (դպրոցների շրջանավարտության բացակայություն 2011 թվականին, բանակից տարկետման արտոնությամբ տեղերի մասնաբաժնի նվազում մոտակա տարիները միարժեքորեն առանձնանալու են դիմորդների հոսքի նվազման կայուն միտումով, ինչն առավել ցայտուն է արտահայտվելու ճարտարագիտական և բնագիտական մասնագիտությունների գծով: Հետևաբար, Համալսարանն իր զարգացման ստրատեգիայում պետք է հաշվի առնի միջավայրային սույն անբարենպաստ հանգամանքները և, որպես առաջնահերթ նպատակ, սահմանի ուսանողական համակազմի ընդամենը պահպանումը` բավարար մակարդակով: Այդ նպատակով Համալսարանը պետք է փորձի բազմազանեցնել իր մուտքային հնարավորությունները` առավելագույնս համապատասխանեցնելով կրթական ծրագրերը ինչպես աշխատուժի շուկայի կարիքներին, այնպես էլ, զուտ սոցիալական պահանջարկով պայմանավորված, կրթաշուկայի պահանջմունքներին` ներառելով շարունակական և սերտիֆիկատային կրթության ձևերը ևս: Համալսարանը պետք է կարողանա ստեղծել սպասարկվող միջավայրի օպերատիվ մոնիթորինգի և դրան համահունչ սեփական առաջարկությունների ձևակերպման և իրականացման ինքնուրույն մեխանիզմներ, կազմակերպել դինամիկ պլանավորման գործընթաց` արագ արձագանքելով և հարմարվելով միջավայրի փոփոխություններին: Ստեղծված իրավիճակում կարևոր նշանակություն է ստանում նաև դիմորդների ՙսեփական հոսքի՚` մինչբուհական նախապատրաստման համակարգի խողովակով ձևավորման գործառույթների իրականացումը` համալսարանական հենակետային ավագ դպրոցների և քոլեջների ցանցի միջոցով: Եվ վերջապես, ճարտարագիտական մասնագիտությունների ներքին պահանջարկի կրճատման պայմաններում Համալսարանը պետք է ձգտի կրկին ակտիվացնել նախկինում հաջողված իր գործունեությունը` ուղղված դեպի արտաքին, հատկապես տարածաշրջանային պահանջարկը և բացահայտել նոր հնարավորություններ` ընդլայնելու արտասահմանցի ուսանողների ներգրավման համակարգը, կազմակերպելով անգլալեզու ու ռուսալեզու ուսուցում նրանց համար:

ԽՆԴԻՐ 1.1.  Բարելավել Համալսարանի ընդունելության պլանավորումը՝ հիմնովին   վերանայելով նրա կառուցվածքը և առաջարկվող մասնագիտությունների անվանացանկերն ու չափաքանակները՝ դրանք խստիվ համապատասխանեցնելով աշխատուժի և կրթաշուկայի պահանջմունքներին:

ԽՆԴԻՐ 1.2.  Ստեղծել անհրաժեշտ նախադրյալներ դիմորդների կայուն հոսքի և ուսանողական համակազմի պահպանման համար` ժողովրդագրական բացասական միտումների և միջավայրային այլ գործոնների ազդեցության գնահատմամբ:

ԽՆԴԻՐ 1.3.  Աշխատուժի շուկայի պահանջմունքներին համահունչ՝ առավելագույնս զարգացնել լրացուցիչ և շարունակական կրթության համակարգը` դիտարկելով այն որպես Համալսարանի ուսանողական կայուն համակազմի պահպանմանը նպաստող ռեսուրս:

ԽՆԴԻՐ 1.4.  Բացահայտել նոր հնարավորություններ և ձեռնարկել համապատասխան  համալիր միջոցառումներ` օտարերկրյա ուսանողների հոսքը դեպի Համալսարան վերականգնելու և ամրապնդելու համար: