activity indicator
Գլխավոր էջ Այլ փաստաթղթեր և նյութեր ՀՊՃՀ 2011-2015 թթ. ռազմավարական պլան ՆՊԱՏԱԿ 2. ԱՊԱՀՈՎԵԼ ԲԱՐՁՐՈՐԱԿ, ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԵՎ ԱՐԴԻԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ՝ ԲՈԼՈՆԻԱՅԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻՆ ՀԱՄԱՀՈՒՆՉ
ՆՊԱՏԱԿ 2. ԱՊԱՀՈՎԵԼ ԲԱՐՁՐՈՐԱԿ, ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԵՎ ԱՐԴԻԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ՝ ԲՈԼՈՆԻԱՅԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻՆ ՀԱՄԱՀՈՒՆՉ

Ուսուցման որակը և կրթական ծրագրերի արդիականությունը Համալսարանի մրցունակության և նրա շրջանավարտների ծառայունակության հիմնական երաշխիքներն են: Այս առումով հատկապես կարևորվում են այնպիսի հիմնախնդիրներ, ինչպիսիք են ուսուցման որակի գնահատման և ապահովման ներհամալսարանական համակարգի վերջնաձևավորումն ու ներդրումը, առաջարկվող կրթական ծրագրերի (մասնագիտությունների անվանացանկի) պարբերական վերանայումն ու առավելագույնս համապատասխանեցումը աշխատուժի շուկայի արդի պահանջմունքներին, ինչպես նաև կրթական ծրագրերի բովանդակային և կառուցվածքային զուգահեռ բարեփոխումը: Նկատի ունենալով, որ Համալսարանի զարգացման առանցքային ուղղությունը շարունակում է մնալ մերձեցումը Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի (ԵԲԿՏ) սկզբունքին սույն հիմնախնդիրները դիտարկվում են Համալսարանի կրթական համակարգի զարգացումները Բոլոնիայի գործընթացի պահանջներին առավել համապատասխանեցնելու տեսանկյունից: Այն նախատեսում է որակի ներքին ապահովման ներդրվելիք համակարգում որակի գնահատման ENQA ստանդարտի պահպանում, կրեդիտային համակարգի կատարելագործում` ուղղված համակարգի կիրառական արդյունավետության բարձրացմանը, և ուսումնական պլանների վերակառուցում` ըստ ՙթյունինգյան՚ մեթոդաբանության` պայմանավորված կրթական վերջնարդյունքների արժևորմամբ: Առկա պայմաններում, հաշվի առնելով կրթական ծրագրերի հավատարմագրման նպատակով կրթության որակի նկատմամբ պետական վերահսկողության միասնական քաղաքականության ապահովման աճող անհրաժեշտությունը և համապատասխան մարմնի (ՄԿՈԱԱԿ) ձևավորման իրողությունը, կարևորագույն խնդիր է դառնում նաև Համալսարանի նախապատրաստումը որակի արտաքին գնահատման և հավատարմագրման գործընթացներին: Այս տեսանկյունից խիստ կարևորվում է Համալսարանի ուսումնական ստորաբաժանումների կրթական գործունեության` նախորդող ներքին փորձաքննական արժևորումը և արդյունավետության գնահատումը` համաձայն ՄԿՈԱԱԿ-ի չափանիշների:

ԽՆԴԻՐ 2.1.  Ներդնել ուսուցման որակի գնահատման և ապահովման ներհամալսարանական համակարգ՝ բարձրագույն կրթության որակի ներքին արժևորման եվրոպական ENQA չափանիշների պահանջներին համապատասխան:

ԽՆԴԻՐ 2.2.  Իրականացնել առկա կրթական ծրագրերի բոiանդակային և կառուցվածքային վերանայման և նոր ծրագրերի ներմուծման փուլային գործընթաց` աշխատուժի շուկայի արդի պահանջմունքներին և եվրոպական թյունինգյան՚ մեթոդաբանության չափանիշներին համահունչ:

ԽՆԴԻՐ 2.3.  Կատարելագործել Համալսարանում ներդրված կրեդիտային համակարգը՝ ընդլայնելով վերջինիս ընձեռած հնարավորությունների օգտագործման շրջանակը և բարձրացնելով դրա կիրառման արդյունավետությունը:

ԽՆԴԻՐ 2.4.  Ապահովել նպաստավոր պայմաններ և խթանող մեխանիզմներ՝ դասավանդման և ուսումնառության որակի ու արդյունավետության շարունակական բարձրացման համար:

ԽՆԴԻՐ 2.5.  Նախապատրաստել Համալսարանը կրթական ծրագրերի որակի արտաքին գնահատման և հավատարմագրման գործընթացներին` բարձրագույն կրթության որակի արտաքին արժևորման պետական միասնական չափանիշների պահանջներին համապատասխան: