activity indicator
Գլխավոր էջ Այլ փաստաթղթեր և նյութեր ՀՊՃՀ 2011-2015 թթ. ռազմավարական պլան ՆՊԱՏԱԿ 3. ԱՊԱՀՈՎԵԼ ՈՐԱԿՅԱԼ ԿԱԴՐԱՅԻՆ ՆԵՐՈՒԺ, ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ԵՎ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ
ՆՊԱՏԱԿ 3. ԱՊԱՀՈՎԵԼ ՈՐԱԿՅԱԼ ԿԱԴՐԱՅԻՆ ՆԵՐՈՒԺ, ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ԵՎ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ

Համալսարանի ուժեղ կողմերից մեկն ավանդաբար եղել և մնում է բարձր որակավորում ունեցող դասախոսական կազմի առկայությունը՝ որպես անհրաժեշտ մակարդակի կրթության ապահովման գրավական: Դասախոսական կազմի պահպանումը, նրա մասնագիտական առաջընթացի ապահովումը և որակյալ ռեզերվի ձևավորումը մոտակա տարիներին ևս հանդիսանալու են ստրատեգիական կարևորության թիրախներ: Պակաս կարևոր չեն նաև որակյալ վարչակազմի առկայությունը, նրա համալրումն ու երիտասարդացումը: Սպասվելիք անբարենպաստ մի շարք արտաքին գործոնների պարագայում առանձնահատուկ է կարևորվում Համալսարանի կադրային ներուժի օպտիմալ և արդյունավետ օգտագործումը, հաստիքային հստակ պլանավորված և հնարավորինս խնայողական քաղաքականության վարումը: Համալսարանի զարգացման նոր խնդիրներն ու ծրագրերը պահանջում են կատարելագործել նաև Համալսարանի կառավարման համակարգը և բարձրացնել նրա արդյունավետությունն ու վարչական ծառայությունների որակը: Այն պետք է ապահովի Համալսարանի գործունեության հիմնական բՆագավառների կառավարման գործընթացների ներդաշնակեցումն ու ակտիվ փոխազդեցությունը, լիազորությունների և պատասխանատվությունների օպտիմալ բաշխումը, որոշումների ընդունման թափանցիկությունն ու կոլեգիալությունը, ինչպես նաև, Բոլոնիայի սկզբունքներին համահունչ, ուսանողական ինքնավարության զարգացումը:

Արդի պայմաններում կարևորագույն խնդիր է հանդիսանում նաև Համալսարանում բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի ապահովումը, դասախոսական անձնակազմի և ուսանողության միջև փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված թափանցիկ աշխատանքային փոխհարաբերությունների ձևավորումը, հաջողությունների և անհաջողությունների համար համատեղ կոլեգիալ պատասխանատվության զգացումի սերմանումը: Այս ամենն այն անհրաժեշտ նախապայմաններն են, որոնք, դասախոսների և ուսանողության հետ կատարվող համապատասխան քարոզչական աշխատանքների զուգակցմամբ, ապահովելու են Համալսարանում կոռուպցիոն ռիսկերի նվազեցումը և կոռուպցիայի ցանկացած դրսևորման դեմ անհանդուրժողականության մթնոլորտի ձևավորումը:

ԽՆԴԻՐ 3.1.  Շարունակել բարելավել և համալրել պրոֆեսորադասախոսական կազմը՝ կրթական ծրագրերի բարեփոխումներին և որակի ապահովման արդի պահանջներին համահունչ:

ԽՆԴԻՐ 3.2.  Բարելավել հաստիքացուցակների ձևավորման գործընթացը և բարձրացնել   հաստիքների օգտագործման արդյունավետությունը, նպաստել վարչակազմի շարունակական համալրմանն ու որակական առաջընթացին:

ԽՆԴԻՐ 3.3.  Շարունակել կատարելագործել Համալսարանի կառավարման համակարգը և բարձրացնել դրա արդյունավետությունն ու որակը:

ԽՆԴԻՐ 3.4.  Ապահովել ուսանողական ինքնավարության ընդլայնման և խորացման կայուն գործընթաց Համալսարանում:

ԽՆԴԻՐ 3.5.  Ստեղծել նպաստավոր պայմաններ և մթնոլորտ Համալսարանում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման համար, բարձրացնել աշխատակիցների և ուսանողների ՙհակակոռուպցիոն գրագիտության՚ մակարդակը: