activity indicator
Գլխավոր էջ Այլ փաստաթղթեր և նյութեր ՀՊՃՀ 2011-2015 թթ. ռազմավարական պլան ՆՊԱՏԱԿ 4. ԿՐԹԱԿԱՆ ԵՎ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՀՈՒՆՉ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾԵԼ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲԱԶԱՆ, ԶԱՐԳԱՑՆԵԼ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՆ ՈՒ ԲԱՐԵԼԱՎԵԼ ԻՆՖՐԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
ՆՊԱՏԱԿ 4. ԿՐԹԱԿԱՆ ԵՎ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՀՈՒՆՉ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾԵԼ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲԱԶԱՆ, ԶԱՐԳԱՑՆԵԼ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՆ ՈՒ ԲԱՐԵԼԱՎԵԼ ԻՆՖՐԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

Համալսարանի կրթական և հետազոտական ծրագրերի պատշաճ մակարդակի ապահովման ստրատեգիական խնդրի հաջողության գրավականներից է համարժեք նյութատեխնիկական բազայի ապահովումը: Այն ենթադրում է առկա բազայի մշտական նորացում և արդիականացում և դրա համապատասխանեցում որակի շարունակաբար բարձրացող նիշի պահանջներին: Այս տեսանկյունից իրենց հրատապությունը պահպանել և առաջիկա հնգամյակում կարևորվում են ՀՊՃՀ կենտրոնական համալիրի հնացած մասնաշենքերի հիմնանորոգման և վերակառուցման փուլային ծրագրերի ձևավորումն ու իրականացումը, ներառյալ առկա լսարանային ֆոնդի հետագա բարելավումն ու տեխնիկական հանդերձավորումը՝ ուսումնառության կազմակերպման ժամանակակից տեխնիկական պայմանների ապահովման նպատակով: Հետագա զարգացման և կատարելագործման առաջնահերթ խնդիրներ են նաև Համալսարանում առկա ուսումնագիտական լաբոnատոր բազայի վերազինումն ու ընդլայնումը: Հաջողության հիմնական գրավականն այստեղ Համալսարանի սեփական ռեսուրսների պլանաչափ օգտագործման և արտադրական ու գիտական կազմակերպությունների հետ համագործակցության հնարավորությունների զուգորդումն է լինելու` ուղղված արտադրության հետ համատեղ ժամանակակից սարքավորումներով և տեխնիկական միջոցներով հագեցած ուսումնահետազոտական լաբոnատորիաների ստեղծմանը:

Համալսարանը պարտավոր է ջանքեր գործադրել նաև Գյումրու, Վանաձորի և Կապանի մասնաճյուղերում ուսումնական պայմանների բարելավման, ինչպես նաև, կենտրոնական կրթահամալիրին համաքայլ, ձևավորել և իրագործել մասնաճյուղերի ինֆրակառուցվածքի զարգացման ծրագրեր՝ ապահովելու ուսումնական գործընթացի նյութատեխնիկական բազային ներկայացվող միասնական համալսարանական պահանջներ: Համալսարանի գործունեության որակական բարելավման հնարավորություններն անհնարին, իսկ դրված շատ նպատակներ անհասանելի կլինեն, եթե, աշխատանքային բարենպաստ միջավայրին և պայմաններին զուգահեռ, աշխատողների և ուսանողների սոցիալական կարիքների բավարարման նպատակով չբարելավվեն և չզարգանան Համալսարանի սոցիալական ծրագրերն ու դրանց ապահովմանը ծառայող ինֆրակառուցվածքը:

ԽՆԴԻՐ 4.1.  Բարելավել ուսումնական գործընթացի իրականացման նյութատեխնիկական պայմանները Երևանյան կրթահամալիրում:

ԽՆԴԻՐ  4.2.  Ապահովել Համալսարանի ուսումնական և գիտական լաբոnատոր բազայի զարգացումն ու արդիականացումը՝ կրթական և հետազոտական ծրագրերի արդի պահանջներին համապատասխան:

ԽՆԴԻՐ 4.3.  Ապահովել ուսումնական գործընթացի կազմակերպման պահանջները բավարարող նյութատեխնիկական պայմաններ ՀՊՃՀ տարածաշրջանային մասնաճյուղերում:

ԽՆԴԻՐ 4.4.  Զարգացնել Համալսարանի հիմնական սոցիալական ծրագրերը, ապահովել սոցիալական ինֆրակառուցվածքի պահպանումն ու նյութատեխնիկակական պայմանների բարելավումը: