activity indicator
Գլխավոր էջ Այլ փաստաթղթեր և նյութեր ՀՊՃՀ 2011-2015 թթ. ռազմավարական պլան ՆՊԱՏԱԿ 5. ՊԱՀՊԱՆԵԼ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
ՆՊԱՏԱԿ 5. ՊԱՀՊԱՆԵԼ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

Համալսարանի բնականոն գործունեության և առաջընթացի կարևորագույն երաշխիքը նրա ֆինանսական կայունության պահպանումն է, որը կհաջողվի, եթե վճարովի ուսուցումից արտաբյուջետային մուտքերի սպասվելիք զգալի նվազումը, պայմանավորված 2011/2012 ուստարվա ընդունելության ծայրահեղ անբարենպաստ իրողությամբ, փոխհատուցվի այլ` օրենքով չարգելված գործունեությամբ՝ ապահովելով արտաբյուջետային լրացուցիչ մուտքեր և հետագա տարիներին ուսանողական համակազմի աստիճանական վերականգնում: Այսպիսով, ֆինանսական աղբյուրների բազմազանեցումը և ֆինանսական ներհոսքի մեծացումը շարունակում են մնալ Համալսարանի համար կարևորագույն ստրատեգիական խնդիրներ, որոնք ստիպում են հաստատությանը արտաքին միջավայրի հետ փոխհարաբերություններում դառնալ նախաձեռնող և ձեռներեց: Մյուս կողմից՝ Համալսարանի զարգացման նոր ծրագրերի ֆինանսական ապահովումը պահանջում է ներդաշնակեցնել ռեսուրսների բաշխումը ստրատեգիական պլանի խնդիրներին և առաջնային ուղղություններին, ստեղծել Համալսարանի ստրատեգիական բյուջե (ֆինանսական կողմնորոշիչ ցուցանիշներ): Ֆինանսական կայունության ապահովման տեսանկյունից առաջնահերթ խնդիրներ են նաև ռեսուրսների արդյունավետ կառավարումն ու ռեսուրսախնայողության քաղաքականության հետևողական իրականացումը:

ԽՆԴԻՐ 5.1.  Նպատակաուղղել Համալսարանի ֆինանսական պլանավորումը առաջադրված ստրատեգիական նպատակների և խնդիրների իրագործմանը:

ԽՆԴԻՐ 5.2.  Բազմազանեցնել Համալսարանի ֆինանսական ներհոսքերի աղբյուրները՝ ապահովելով դրանց մեծացումը Համալսարանի զարգացման կարիքներին համապատասխան:

ԽՆԴԻՐ 5.3.  Ապահովել Համալսարանի ֆինանսական ռեսուրսների կառավարման և դրանց օգտագործման արդյունավետության հետ բարձրացումը: