activity indicator
Գլխավոր էջ Այլ փաստաթղթեր և նյութեր ՀՊՃՀ 2011-2015 թթ. ռազմավարական պլան ՆՊԱՏԱԿ 6. ԱՊԱՀՈՎԵԼ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԻ ԸՆԴԼԱՅՆՈՒՄԸ
ՆՊԱՏԱԿ 6. ԱՊԱՀՈՎԵԼ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԻ ԸՆԴԼԱՅՆՈՒՄԸ

Համալսարանի գործունեության համակողմանի տեղեկատվայնացումը շարունակում է մնալ հերթական հնգամյակի հիմնական ուղենիշներից մեկը՝ ստանալով նոր շեշտադրումներ: Վերջիններս պայմանավորված են ոչ միայն ներհամալսարանական առկա խնդիրներով, այլև Հայաստանում էլեկտրոնային հասարակության ձևավորման գլոբալ խնդրով: Մասնավորապես, ՀՀ Կառավարության 25.02.2010թ. N7 նիստով հավանության արժանացած ՙՀՀ-ում էլեկտրոնային հասարակության ձևավորման հայեցակարգի՚ գործարկման միջոցառումների 9-րդ կետով նախատեսվում է բարձրագույն ուսումնական հաստատություններում ժամանակակից էլեկտրոնային ուսուցման ծրագրերի մշակում և լայնամասշտաբ կիրառում: Միաժամանակ, Համալսարանի համար, որպես ուսումնական, գիտական և կառավարման գործընթացներում տեղեկատվական տեխնոլոգիաների արդյունավետ օգտագործման ու ինտեգրման կարևոր նախապայման, կարևորվում են սեփական տեխնիկական միջոցների և էլեկտրոնային ռեսուրսների զարգացման գործընթացի ապահովումը և շարունակական բարելավումը, ինչպես նաև ներքին և արտաքին տեղեկատվական ռեսուրսների մատչելիության ապահովումը ուսանողներին և դասախոսներին: Համալսարանի տեղեկատվայնացման ծրագրի մյուս նշանակետը եղել և մնում է անընդհատ աճող տեղեկատվական հոսքերի արդյունավետ կառավարումը և այդ նպատակով միասնական տեղեկատվական համակարգի ստեղծումը: Այն չի կարող ինքնապարփակ բնույթ կրել. ստեղծվող ռեսուրսները պետք է բաց լինեն արտաքին աշխարհի համար, իսկ Համալսարանը, որպես Հայաստանի առաջատար տեխնոլոգիական բուհ, կոչված է դառնալու ազգային ռեսուրսային կենտրոն` տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական կիրառությունների ոլորտում:

ԽՆԴԻՐ 6.1.  Ապահովել տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառության ընդլայնումն ու որակական նոր մակարդակի ձեռքբերումը Համալսարանի կրթական և գիտական բոլոր գործընթացներում:

ԽՆԴԻՐ 6.2.  Զարգացնել Համալսարանի տեղեկատվական ռեսուրսների համալրման  գործընթացը, ապահովել դրանց մատչելիությունն ու արդյունավետ օգտագործումը` կրթական և հետազոտական կարիքների զարգացմանը համահունչ:

ԽՆԴԻՐ 6.3.  Ավարտել Համալսարանի միասնական տեղեկատվական համակարգի ձևավորումը՝ ապահովելով անընդհատ աճող տեղեկատվական հոսքերի արդյունավետ կառավարում:

ԽՆԴԻՐ 6.4.  Դառնալ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման և ներդրման ոլորտի ուսումնական և հետազոտական ազգային ռեսուրսային կենտրոն: