activity indicator
Գլխավոր էջ Այլ փաստաթղթեր և նյութեր ՀՊՃՀ 2011-2015 թթ. ռազմավարական պլան ՆՊԱՏԱԿ 7. ԱՊԱՀՈՎԵԼ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ ՆԵՐՈՒԺԻ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ, ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԻՆՆՈՎԱՑԻՈՆ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
ՆՊԱՏԱԿ 7. ԱՊԱՀՈՎԵԼ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ ՆԵՐՈՒԺԻ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ, ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԻՆՆՈՎԱՑԻՈՆ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Համալսարանի գիտական ներուժի պահպանման և զարգացման ստրատեգիական խնդրի հաջողության հիմնական երաշխիքը ճարտարագետ-գիտնականների նոր սերնդի ձևավորումն է, որի համար նպաստավոր նախադրյալներ է ստեղծում ասպիրանտուրայի` Բոլոնիայի պահանջներից բխող վերաիմաստավորումը՝ որպես բարձրագույն կրթության 3-րդ աստիճան: Համալսարանը պարտավոր է համարժեքորեն արձագանքել այս զարգացումներին և վերափոխել ու եվրոպական չափանիշներին համապատասխանեցնել հետազոտողի ծրագրի բովանդակությունն ու որակավորման պահանջները, ապահովել ծրագրի ելքը դեպի հետազոտական աշխատուժի շուկա: Միաժամանակ, դիտարկելով հետազոտական աշխատանքները նաև որպես մասնագիտական առաջընթացի և դասավանդման որակի բարձրացման հզոր խթան, անհրաժեշտ է հնարավորություններ ստեղծել` հիմնական դասախոսական կազմին, ասպիրանտներին և մագիստրանտներին հետազոտական ծրագրերում առավելագույնս ընդգրկելու համար: Միջավայրային գործոնների առկա զարգացումների պայմաններում խիստ կարևորվում և գալիք հնգամյակի հրամայական է դառնում Համալսարանի գիտական առաքելությամբ ենթադրվող նրա դերի մեծացումն ու մասնակցության ընդլայնումը երկրի տնտեսական զարգացման ծրագրերում, ինչը պահանջելու է անհրաժեշտ իննովացիոն կառուցվածքների ձևավորում, կիրառական հետազոտությունների արդյունավետության էական բարձրացում և դրանց արդյունքների առևտրայնացման խթանում: Եվ վերջապես, Համալսարանի զարգացման ստրատեգիական հաջողության գրավականների շարքում, Համալսարանի գործունեության միջազգայնացման, ինչպես նաև գիտական ներուժի պատշաճ մակարդակի ապահովման և զարգացման համատեքստում, խիստ կարևորվում են միջազգային գիտական ծրագրերում Համալսարանի մասնակցության ակտիվացումն ու ընդլայնումը և եվրոպական գիտական տարածքում նրա ինտեգրման համար նախադրյալների ստեղծումը:

ԽՆԴԻՐ 7.1.  Հետազոտական աշխատուժի շուկայի և որակավորումների ազգային շրջանակի պահանջներին համահունչ՝ կատարելագործել Համալսարանի ասպիրանտուրան՝ որպես բարձրագույն կրթության 3-րդ աստիճան:

ԽՆԴԻՐ 7.2.  Ապահովել համալսարանական գիտության հետագա զարգացումը և գիտական հետազոտություններում դասախոսական կազմի ներգրավվածության ընդլայնումը:

ԽՆԴԻՐ 7.3.  Խթանել Համալսարանի գիտական հետազոտությունների կիրառական արդյունավետության բարձրացումը, ապահովել արդյունքների առևտրայնացմանը նպաստող պայմաններ:

ԽՆԴԻՐ 7.4.  Ընդլայնել Համալսարանի միջազգային գիտական համագործակցությունը, ձգտել Համալսարանի ինտեգրմանը եվրոպական հետազոտական տարածքում: