activity indicator
Գլխավոր էջ Այլ փաստաթղթեր և նյութեր ՀՊՃՀ 2011-2015 թթ. ռազմավարական պլան ՆՊԱՏԱԿ 8. ԸՆԴԼԱՅՆԵԼ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ԿԱՊԵՐԸ` Ի ՆՊԱՍՏ ՆԵՐՔԻՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ԶԱՐԳԱՑՆԵԼ ԵՎ ԱՄՐԱՊՆԴԵԼ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ
ՆՊԱՏԱԿ 8. ԸՆԴԼԱՅՆԵԼ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ԿԱՊԵՐԸ` Ի ՆՊԱՍՏ ՆԵՐՔԻՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ԶԱՐԳԱՑՆԵԼ ԵՎ ԱՄՐԱՊՆԴԵԼ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ

Ժամանակակից տեխնոլոգիական համալսարանի կայուն զարգացման գրավականների շարքում կարևոր տեղ է հատկացվում պատվիրատու կառույցների հետ գործընկերային արդյունավետ կապերի առկայությանը: ՀՊՃՀ-ի դեպքում այն հատկապես կարևորվում է մոտակա տարիների անբարենպաստ արտաքին գործոնների ազդեցությունը մեղմելու և Համալսարանի ներքին կարիքների ապահովմանը նպաստելու տեսանկյունից: Ուստի, Համալսարանի արտաքին կապերը պետք է առավելագույնս ուղղորդվեն ձևակերպված ստրատեգիական նպատակների իրագործմանը` արտաքին բոլոր շահեկիցների հետ նրա բազմակողմանի գործակցության ընդլայնման և խորացման միջոցով: Միաժամանակ, կարևոր նշանակություն է ձեռք բերում նաև շրջանավարտների, արտաքին հովանավորների և Համալսարանի մյուս բաժնետերերի դերն ու ներդրումների մեծացումը: Բազմաբնույթ արտաքին կապերի ընդլայնմանը զուգահեռ` Համալսարանի զարգացմանը նպաստող գործոնների շարքում կարևորվում է հասարակության հետ ՀՊՃՀ կապերի հետագա ամրապնդումը և նրա դրական կերպարի (ՙիմիջի՚) պահպանումը, ինչպես նաև հանրային ծրագրերում Համալսարանի առավելագույն ներգրավումը: Մյուս կողմից, տնտեսության և աշխատաշուկայի օրեցօր ընդլայնվող գլոբալացման արդի պայմաններում ստրատեգիական կարևորագույն խնդիր է դառնում Համալսարանի միջազգային այցեքարտի ամրապնդումը` նրա գործունեության միջազգայնացման միտումների զարգացման և խորացման, միջազգային համագործակցության ցանցի ընդլայնման, ինչպես նաև Բոլոնիայի գործընթացի հայաստանյան զարգացումներում առաջատար դերի պահպանման ու ամրապնդման ճանապարհով:

ԽՆԴԻՐ 8.1.  Ընդլայնել և բազմազանեցնել գործընկերային կապերը Համալսարանի պատվիրատու գործարար, արտադրական կազմակերպությունների և հանրապետական հանրային կառույցների հետ:

ԽՆԴԻՐ 8.2.  Խթանել Համալսարանի զարգացման ծրագրերում շրջանավարտների, նվիրատու և հովանավոր կազմակերպությունների ու անհատների ներդրումների ծավալի մեծացումը:

ԽՆԴԻՐ 8.3.  Ամրապնդել հասարակության հետ ՀՊՃՀ կապերի զարգացման և նրա դրական իմիջի պահպանման առկա փորձը, ապահովել հանրային ծրագրերում Համալսարանի առավելագույն ներգրավումը:

ԽՆԴԻՐ 8.4.  Ընդլայնել և բազմազանեցնել Համալսարանի միջազգային կապերը, խթանել Համալսարանի համակողմանի ներգրավումը Բոլոնիայի գործընթացում: