activity indicator
Գլխավոր էջ Այլ փաստաթղթեր և նյութեր ՀՊՃՀ ուսումնական ստորաբաժանումների ռազմավարական ծրագրեր Քիմիական տեխնոլոգիաների և բնապահպանական ճարտարագիտության ֆակուլտետ
Քիմիական տեխնոլոգիաների և բնապահպանական ճարտարագիտության ֆակուլտետ

Նպատակ 1

Ընդլայնել ֆակուլտետի ուսանողական համակազմը համապատասխանեցնելով աշխատուժի և կրթության շուկայի պահանջներին:

Խնդիր 1.1  Ապահովել ընդունելության կառուցվածքային և քանակական պլանավորման իրականացում` ըստ կրթության ոլորտի շուկայի պահանջների:
Խնդիր 1.2  Ստեղծել անհրաժեշտ նախադրյալներ ֆակուլտետի ուսանողական համակազմի պահպանման և կայունացման համար:
Խնդիր 1.3  Զարգացնել լրացուցիչ և շարունակական կրթության համակարգը` շուկայի պահանջարկին համապատասխան:
Խնդիր 1.4  Բացահայտել նոր հնարավորություններ և ձեռնարկել համապատասխան համալիր միջոցառումներ օտարերկրյա ուսանողների հոսքը դեպի համալսարան վերականգնելու և ամրապնդելու համար:


Նպատակ 2

Ապահովել բարձրորակ, արդյունավետ և արդիական կրթություն` Բոլոնիայի գործընթացի զարգացումներին համահունչ:

Խնդիր 2.1  Մշակել և ներդնել ֆակուլտետի կրթական ծրագրերի որակի գնահատման, որակը բնութագրող ցուցանիշների վերլուծության համակարգ:
Խնդիր 2.2  Իրականացնել ֆակուլտետի մասնագիտությունների նոր անվանացանկի բովանդակային և կառուցվածքային վերանայման և նոր ծրագրերի ներմուծման փուլային գործընթաց` աշխատուժի շուկայի արդի պահանջմունքներին և եվրոպական չափանիշներին համահունչ:
Խնդիր 2.3  Կատարելագործել ֆակուլտետի դասավանդման ձևերը, ընդլայնելով կրեդիտային համակարգի հնարավորությունները և բարձրացնելով դրա կիրառման արդյունավետությունը:
Խնդիր 2.4  Ապահովել նպաստավոր պայմաններ և խթանող մեխանիզմներ` դասավանդման և ուսումնառության որակի ու արդյունավետության բարձրացման համար:
Խնդիր 2.5  Նախապատրաստվել կրթական ծրագրերի որակի արտաքին գնահատման և հավատարմագրման գործընթացներին:


Նպատակ 3

Ապահովել որակյալ կադրային ներուժ, երիտասարդացում և կատարելագործում, հակակոռռւպցիոն միջավայրի ձևավորում:

Խնդիր 3.1  Շարունակել բարելավել և համալրել պրոֆեսորադասախոսական կազմը` կրթական ծրագրերի բարեփոխումներին և որակի ապահովման արդի պահանջներին համահունչ:
Խնդիր 3.2  Ապահովել դասախոսների կատարելագործման  գործընթացի պլանավորումը և շարունակականու¬թյունը:
Խնդիր 3.3  Ստեծել նպաստավոր պայմաններ և մթնոլորտ համալսարանում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման համար, բարձրացնել աշխատակիցների և ուսանողների «հակակոռուպցիոն գրագիտության» մակարդակը:


Նպատակ 4

Կրթական և հետազոտական ծրագրերի պահանջներին համահունչ կատարելագործել ֆակուլտետի նյութատեխնիկական բազան:

Խնդիր 4.1  Բարելավել ուսումնական գործընթացի իրականացման նյութատեխնիկական պայմանները:
Խնդիր 4.2  Ապահովել ուսումնական և գիտական լաբորատոր բազայի զարգացումն ու արդիականացումը:


Նպատակ 5

Ապահովել ֆակուլտետի ինֆորմացիոն ռեսուրսների զարգացումը և տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառության շրջանակների ընդլայնումը:

Խնդիր 5.1  Ապահովել ինֆորմացիոն տեխնոլոգիաների կիրառությունը ֆակուլտետի կրթական և գիտական գործընթացներում:
Խնդիր 5.2  Զարգացնել ֆակուլտետի ինֆորմացիոն ռեսուրսների համալրման գործընթացը, ապահովել դրանց մատչելիությունն ու արդյունավետ օգտագործումը:


Նպատակ 6

Ապահովել ֆակուլտետի գիտական ներուժի կայուն զարգացումը, բարձրացնել հետազոտությունների արդյունավետությունն ու ինովացիոն մրցունակությունը:

Խնդիր 6.1  Ապահովել համալսարանի հետազոտողի կրթական ծրագրի զարգացման գործում ֆակուլտետի ակտիվ մասնակցությունը:
Խնդիր 6.2  Ապահովել գիտության հետագա զարգացումը և գիտական հետազոտություններում դասախոսական կազմի ներգրավվածության ընդլայնումը:
Խնդիր 6.3  Ապահովել ֆակուլտետի գիտական հետազոտությունների կիրառական արդյունավետության բարձրացումը, ապահովել արդյունքների կոմերցիալացմանը նպաստող պայմաններ:
Խնդիր 6.4 Ընդլայնել ֆակուլտետի միջազգային գիտական համագործակցությունը:


Նպատակ 7

Ապահովել գործակցային կապեր ֆակուլտետի բնագավառի բոլոր ուղղություններով, զարգացնել միջազգային համագործակցությանը:

Խնդիր 7.1  Ընդլայնել և բազմազանացնել գործընկերային կապերը ֆակուլտետի պատվիրատու գործարար, արտադրական կազմակերպությունների հետ:
Խնդիր 7.2  Խթանել ֆակուլտետի զարգացման ծրագրերում շրջանավարտների, նվիրատու և հովանավոր կազմակերպությունների ներդրումների ծավալի մեծացմանը:
Խնդիր 7.3  Ընդլայնել ֆակուլտետի միջազգային կապերը, խթանել նրա բազմակողմանի ներգրավումը Բոլոնիայի բոլոր գործընթացներում:


Նպատակ 8

Զարգացնել ֆակուլտետի արտաքին ֆինանսական ներհոսքը, բարձրացնել ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը:

Խնդիր 8.1  Մեծացնել դեպի ֆակուլտետ  ֆինանսական ներհոսքը և բազմազանացնել  դրա աղբյուրները:
Խնդիր 8.2  Բարձրացնել ֆինանսական և նյութական ռեսուրսների կառավարման և օգտագործման արդյունավետությունը: