activity indicator
Էլեկտրատեխնիկական ֆակուլտետ

Նպատակ 1

Ապահովել ֆակուլտետի ուսանողական բավարար համակազմ՝ աշխատաշուկայի պահանջների փոփոխություններին համահունչ:

Խնդիր 1.1  Բարելավել ընդունելության քանակական և որակական ցուցանիշները, պարբերաբար վերանայել  առաջարկվող մասնագիտությունների անվանացանկերն և դրանք խստիվ համապատասխանեցնել աշխատուժի և կրթաշուկայի պահանջներին:
Խնդիր
1.2.  Ապահովել անհրաժեշտ նախադրյալներ ֆակուլտետի  դիմորդների կայուն հոսքի և ուսանողական համակազմի պահպանման համար:
Խնդիր 1.3  Աշխատուժի շուկայի պահանջմունքներին համահունչ` առավելագույնս նպաստել զարգացնելու լրացուցիչ և շարունակական կրթության համակարգը որպես ֆակուլտետի ուսանողական կայուն համակազմի պահպանմանը նպաստող ռեսուրս:
Խնդիր 1.4  Ձեռնարկել համապատասխան միջոցառումներ` օտարերկրյա ուսանողների ուսուցման համար:


Նպատակ
2

Ապահովել բարձրորակ, արդյունավետ և արդիական կրթություն՝ Բոլոնիայի գործընթացի զարգացումներին համահունչ:

Խնդիր 2.1  Ձևավորել և ֆակուլտետում ներդնել ուսուցման որակի գնահատման ու ապահովման եվրոպական ENQA չափանիշներին համաատասխան  ներհամալսարանական  համակարգը:
Խնդիր 2.2  Իրականացնել առկա կրթական ծրագրերի բովանդակային և կառուցվածքային վերանայման և նոր ծրագրերի ներմուծման գործընթաց` աշխատուժի շուկայի արդի պահանջմունքներին և եվրոպական “թյունինգյան” մեթոդաբանության չափանիշներին համահունչ:
Խնդիր
2.3  Նպաստել կատարելագործելու Համալսարանում ներդրված կրեդիտային համակարգը, բարձրացնելով դրա կիրառման արդյունավետությունը:
Խնդիր 2.4  Ապահովել նպաստավոր պայմաններ և խթանող մեխանիզմներ՝ դասավանդման և ուսումնառության որակի ու արդյունավետության շարունակական բարձրացման համար:
Խնդիր 2.5  Նախապատրաստել կրթական ծրագրերի որակի արտաքին գնահատման և հավատարմագրման գործընթացներին`բարձրագույն կրթության որակի արտաքին արժևորման պետական միասնական չափանիշների պահանջներին համապատասխան:


Ն
պատակ 3

Ապահովել ֆակուլտետի որակյալ կադրային ներուժ, ֆակուլտետի պլանաչափ համալրում, մասնագիտական կատարելագործում և արդյունավետ կառավարում:

Խնդիր 3.1  Մշտապես բարելավել և փուլային համալրել ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմը՝  կրթական ծրագրերի բարեփոխումներին և որակի ապահովման արդի պահանջների համապատսախան:
Խնդիր 3.2  Ապահովել ուսանողական ինքնավարության ընդլայնման և խորացման կայուն գործընթացը  ֆակուլտետում:
Խնդիր 3.3  Ֆակուլտետում ստեղծել նպաստավոր պայմաններ և մթնոլորտ ֆակուլտետում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման համար, մասնավորապես գիտելիքների սուբյեկտիվ  գնահատումն ու հովանավորչությունը  կանխարգելող համալիր միջոցառումներ` համալսարանի հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման շրջանակներում:


Ն
պատակ 4

Կրթական և հետազոտական ծրագրերի պահանջներին համահունչ կատարելագործել ֆակուլտետի նյութատեխնիկական բազան:

Խնդիր 4.1  Բարելավել ուսումնական գործընթացի իրականացման նյութատեխնիկական պայմանները:
Խնդիր 4.2  Ապահովել ուսումնական և գիտական լաբորատոր  բազայի զարգացումն ու արդիականացումը՝ կրթական և հետազոտական  ծրագրերի արդի պահանջներին համապատասխան:


Ն
պատակ 5

Ապահովել ֆակուլտետի  տեղեկատվական ռեսուրսների զարգացումը և տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառության շրջանակների ընդլայնումը:

Խնդիր 5.1  Ապահովել տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառության ընդլայնումն ու որակական նոր մակարդակի ձեռքբերումը  ֆակուլտետի կրթական և գիտական  բոլոր գործընթացներում:
Խնդիր 5.2  Զարգացնել Համալսարանի կազմում ֆակուլտետի  տեղեկատվական ռեսուրսների համալրման գործընթացը, ապահովել դրանց մատչելիությունն ու արդյունավետ օգտագործումը` կրթական և հետազոտական կարիքների զարգացմանը նպատակով:


Ն
պատակ 6

Ապահովել ֆակուլտետի գիտական ներուժի կայուն զարգացումը, բարձրացնել հետազոտությունների արդյունավետությունն ու իննովացիոն մրցունակությունը:

Խնդիր 6.1  Կատարելագործել ասպիրանտական ծրագրերըª որպես բարձրագույն կրթության 3-րդ աստիճան:
Խնդիր 6.2  Ապահովել  ֆակուլտետում գիտության հետագա զարգացումը և գիտական հետազոտություններում դասախոսական կազմի ներգրավվածության ընդլայնումը:
Խնդիր 6.3  Խթանել ֆակուլտետի գիտական հետազոտությունների կիրառական արդյունավետության բարձրացումը, ապահովել արդյունքների առևտրայնացմանը նպաստող պայմաններ:
Խնդիր 6.4  Ընդլայնել  ֆակուլտետի  միջազգային գիտական համագործակցությունը, ձգտել Համալսարանի ինտեգրմանը եվրոպական հետազոտական տարածքում:


Ն
պատակ 7

Ընդլայնել ֆակուլտետի արտաքին կապերը` ի նպաստ ներքին կարիքների առաջնահերթ ապահովման, զարգացնել և ամրապնդել համալսարանի միջազգայնացման գործընթացները:

Խնդիր 7.1  Ընդլայնել գործընկերային կապերը  ֆակուլտետի պատվիրատու գործարար, արտադրական կազմակերպությունների և հանրապետական հանրային կառույցների հետ:
Խնդիր 7.2  Ձգտել ֆակուլտետի զարգացման ծրագրերում շրջանավարտների, նվիրատու և հովանավոր կազմակերպությունների ու անհատների ներդրումների ծավալի մեծացումը: