activity indicator
Էներգետիկական ֆակուլտետ

Նպատակ 1

Ընդլայնել ֆակուլտետի ուսանողական համակազմը հասարակական պահանջարկի և էներգետիկայի առանձնահատկությանը համապատասխան:

Խնդիր 1.1  Ապահովել ընդունելության կառուցվածքային և քանակական պլանավորման իրականացում ըստ կրթության ոլորտի շուկայի պահանջների:
Խնդիր 1.2  Պլանավորել ֆակուլտետի ուսանողական  համակազմի
Պահպանման և կայունացման հիմնական ուղղությունների գործողություններ:
Խնդիր 1.3  Զարգացնել լրացուցիչ և շարունակական կրթության
համակարգ` շուկայի պահանջարկին համապատասխան:


Նպատակ 2

Բարձրացնել էներգետիկական ֆակուլտետի ընդհանուր և մասնագիտական կրթական ծրագրերի ուսուցման որակը և արդյունավետությունը:

Խնդիր 2.1  Մշակել և իրականացնել ֆակուլտետի կրթական ծրա-գրերի որակի գնահատման և ապահովման, որակը բնութագրող ցուցանիշների վերլուծության համակարգի ներդրում` Համալսարանում գործող բարձրագույն կրթության  որակի արժևորման ENQA չափանիշների պահանջներին համապատասխան:
Խնդիր 2.2  Իրականացնել ֆակուլտետի մասնագիտություն-ների նոր անվանացանկի բովանդակային և կառուցվածքային նորացման փուլային գործընթաց` ելնելով շրջանավարտների մասնագիտական կարողությունների վերաբերյալ աշխատաշուկայի պահանջարկային և եվրոպա-կան ՙթյունինգյան՚ մեթոդաբանության չափանիշնե-րից:
Խնդիր 2.3  Կատարելագործել Համալսարանում ներդրված կրեդիտային համակարգը, ընդլայնելով դրա հնարավորությունները և բարձրացնելով արդյունավետությունը:
Խնդիր 2.4  Ֆակուլտետի նախապատրաստումը Համալսարանի կրթական ծրագրերի որակի արտաքին գնահատման և հավատարմագրման գործընթացների մասնակցության համար:


Նպատակ 3

Պրոֆեսորադասախոսական և ուսումնաօժանդակ որակյալ անձնակազմի ապահովում, ֆակուլտետի արդյունավետ կառավարում և աշխատանքային բարեկիրթ միջավայրի ձևավորում:

Խնդիր 3.1  Կրթական ծրագրերի որակի բարեփոխումների արդի պահանջներին համապատասխան` կատարել ֆակուլտետի դասախոսական կազմի ճշգրիտ գնահատում` ըստ մասնագիտությունների և դասընթացների, ի հայտ բերել թերի օղակները և նախատեսել կադրերի նորացում ու համալրում:
Խնդիր 3.2  Բարելավել ֆակուլտետի հաստիքացուցակների ձևավորման գործընթացը` բարձրացնելով դրանց օգտագործման արդյունավետությունը:
Խնդիր 3.3  Բարելավել աշխատողների սոցիալական բա-վարարվածության մակարդակը, զարգացնել սոցիալական ծրագրերը:


Նպատակ 4

Կրթական բոլոր ծրագրերի որակի ապահովման նպատակով բարելավել ֆակուլտետի մասնագիտությունների նյութատեխնիկական բազան:

Խնդիր 4.1  Ուսումնասիրել ֆակուլտետի ուսումնալաբորատոր բազան, գնահատել այն, ի հայտ բերել կատարվելիք աշխատանքներն ըստ առաջնության և զարգացման անհրաժեշտության:            
Խնդիր 4.2  Կազմել ուսումնալաբորատոր բազայի զարգացման և արդիականացման հնգամյա պլան:         
Խնդիր 4.3  Կայունացնել և զարգացնել արտադրական կապերը համագործակցող կազմակերպությունների հետ` համատեղ ուսումնահետազոտական լաբորատորիաների ստեղծման նպատակով:


Նպատակ 5

Ապահովել ֆակուլտետի ինքնուրույն ֆինանսական կայունությունը և ռեսուրսների օգտագործման արդյունավետության բարձրացումը:

Խնդիր 5.1  Պահպանել ֆակուլտետի և համալսարանի ֆինանսական պլանավորման ներդաշնակությունը:
Խնդիր 5.2  Բարելավել ֆինանսական ռեսուրսների ընթացիկ պլանավորումը` ըստ ռեսուրսների օգտագործման ստրատեգիական առաջնությունների:
Խնդիր 5.3  Բարձրացնել ֆինանսական և նյութական ռեսուսների օգտագործման արդյունավետությունը:


Նպատակ 6

Կատարելագործել ֆակուլտետի կազմակերպչական-կառուցվածքային կառավարումն ըստ ստրատեգիական նպատակների և խնդիրների` բարձրացնելով ամբիոնների դերն ու նշանակությունը ուսումնական գործընթացի կազմակերպման գործում:

Խնդիր 6.1  Հստակեցնել ֆակուլտետի կառավարման կազմակերպչական կառուցվածքը ստրատեգիական խնդիրների և նպատակների իրականացմանը համահունչ:
Խնդիր 6.2  Բարձրացնել ֆակուլտետի կառավարման արդյունավետությունն ու որակը:
Խնդիր 6.3  Ապահովել ուսանողների մասնակցությունը ֆակուլտետի կառավարչական բոլոր գործընթացներին` նպաստելով ուսանողական ինքնավարության զարգացմանը:


Նպատակ 7

Շարունակաբար ապահովել ինֆորմացիոն տեխնոլոգիաների արդյունավետ կիրառումը ֆակուլտետի գործունեության բոլոր ոլորտներում:

Խնդիր 7.1  Ապահովել ֆակուլտետի ինֆորմացիոն ռեսուրսների զարգացում, արդյունավետ օգտագործում, մատչելիություն` բոլոր գործընթացների քոմփյութերացման կարիքների պահանջներին համահունչ:
Խնդիր 7.2  Ապահովել ինֆորմացիոն տեխնոլագիաների արդյունավետ ներդրում ֆակուլտետի ամբիոններում և կրթական ծրագրերում:
Խնդիր 7.3  Ընդլայնել ինֆորմացիոն տեխնոլոգիաների կիրա-ռությունը  ֆակուլտետի  հետազոտական ծրագրում:


Նպատակ 8

Ապահովելֆակուլտետի հետազոտական ներուժի զարգացումը, հետազոտությունների կիրառական, արտադրական և ինովացիոն բնույթը:

Խնդիր 8.1  Ապահովել համալսարանի հետազոտողի կրթական ծրագրի կայուն զարգացման գործում ֆակուլտետի ակտիվ մասնակցությունը:
Խնդիր 8.2  Նպաստել ֆակուլտետում հետազոտությունների ծավալի աճին, նրանց բնույթի միջազգայնացմանը և հետազոտական աշխատանքներում դասախոսական կազմի մասնակցության ընդլայնմանը:
Խնդիր 8.3  Խթանել ֆակուլտետի արտադրական համագործակցության, ինովացիոն, գյուտարարական մշակումների զարգացմանը` արդյունքների կոմերցիալացման նպատակով:


Նպատակ 9

Ապահովել տևական գործընկերային կապեր էներգետիկայի բնագավառի բոլոր ուղղություններով և զարգացնել ֆակուլտետի միջազգային համագործակցությունը:

Խնդիր 9.1  Զարգացնել երկարաժամկետ գործընկերային կապերը ֆակուլտետի մասնագիտությունների պատվիրատու կազմակերպությունների հետ:
Խնդիր 9.2  Ստեղծել ֆակուլտետի զարգացման ծրագրերում շրջանավարտների, նվիրատու և հովանավորող կազմակերպությունների կողմից ներդրումների իրականացման մեխանիզմներ:
Խնդիր 9.3  Ընդլայնել ֆակուլտետի միջազգային կապերը, խթանել նրա բազմակողմանի ներգրավումը Բոլոնիայի բոլոր գործընթացներում: