activity indicator
Մեքենաշինական ֆակուլտետ

Նպատակ 1

Ապահովել ֆակուլտետի ուսանողական բավարար համակազմ` միջավայրային փոփոխությունների համատեքստում, ընդլայնել ֆակուլտետի կրթական առաջարկը:

Խնդիր 1.1  Ապահովել ընդունելության քանակական և որակական ցուցանիշները` ֆակուլտետի դիմորդների հոսքի կայունացման, մասնագիտությունների անվանացանկի աշխատուժի և կրթաշուկայի պահանջմունքներին համապատասխանեցման միջոցով:
Խնդիր 1.2  Ձեռնարկել միջոցներ ֆակուլտետի ուսանողական համակազմի պահպանման և հետագա աճի համար` ձգտելով միջին մասնագիտական, մագիստրոսական, ասպիրանտական և հեռակա ուսուցման բաղադրիչների մեծացմանը և մաղումների նվազեցմանը:
Խնդիր 1.3  Ֆակուլտետի մասնակցությամբ և գործընկեր կազմակերպությունների օժանդակությամբ կազմակերպել հավաստագրային դասընթացներ` ուսանողների և արտաքին սովորողների հոսքի մեծացման համար:


Նպատակ
2

Ապահովել բարձրորակ, արդյունավետ և արդիական կրթություն` որակի ապահեվման համալսարանական չափորոշիչներին և Բոլոնիայի գործընթացի զարգացումներին համահունչ:

Խնդիր 2.1  Ձևավորել և գործարկել ուսուցման որակի գնահատման և հավաստման ֆակուլտետային համակարգ` որակի ապահովման համալսարանական պահանջներին և չափանիշներին համապատասխան:
Խնդիր 2.2  Նախաձեռնել ֆակուլտետում իրականացվող բոլոր կրթական ծրագրերի կառուցվածքային և բովանդակային վերանայման և նոր ծրագրերի մշակման փուլային գործընթաց` շրջանավարտների կոմպետենցիաներով ուղղորդված Թյունինգյան մեթոդաբանության պահանջներին և որակի ապահովման Եվրոպական չափանիշներին համապատասխան:
Խնդիր 2.3  Բարձրացնել դասավանդման և ուսումնառության որակն ու արդյունավետությունը ֆակուլտետում` ուղենիշ ունենալով շրջանավարտների ակնկալվող կոմպետենցիաների լիարժեք ձեռքբերումն ու ծառայողականության բարձրացումը:
Խնդիր 2.4  Նախապատրաստել ֆակուլտետի կրթական ծրագրերը որակի արտաքին գնահատման և հավատարմագրման գործընթացներին` բարձրագույն կրթության որակի հավաստման պետական չափանիշներին համապատասխան:


Նպատակ
3

Ապահովել ֆակուլտետի որակյալ կադրային ներուժի պլանաչափ համալրումն և շարունակական մասնագիտական կատարելագործումը, կառավարման արդյունավետության բարձրացումը:

Խնդիր 3.1  Թողարկող մասնագիտությունների լիարժեք կադրային ապահովման նպատակով պլանավորել և իրականացնել ֆակուլտետի դասախոսական և ուսումնաօժանդակ կազմերի փուլային համալրում և բարելավում:
Խնդիր 3.2  Ապահովել դասախոսների կատարելագործման գործընթացի պլանավորումը և շարունակական ընթացքը:
Խնդիր 3.3  Բարձրացնել ֆակուլտետի կառավարման արդյունավետությունը` հաստիքապլա-նավորման և կազմակերպական կառուցվածքի բարելավման, ամբիոնների և ուսանողական կազմերի դերակատարության մեծացման, ինֆորմացիոն բազայի զարգացման միջոցով:
Խնդիր 3.4  Ֆակուլտետում իրականացնել կոռուպցիոն ռիսկերի, մասնավորապես գիտելիքների սուբյեկտիվ գնահատումն ու հովանավորչությունը  կանխարգելող համալիր միջոցառումներ` համալսարանի հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման շրջանակներում:


Նպատակ
4

Կրթական և հետազոտական ծրագրերին համահունչ զարգացնել և կատարելագործել ֆակուլտետի նյութատեխնիկական և լաբորատոր բազան:

Խնդիր 4.1  Գնահատել ֆակուլտետի ուսումնալաբորատոր բազայի առկա վիճակը, սահմանել ուսումնական լաբորատորիաների ստեղծման և զարգացման առաջնությունները հնգամյա կտրվածքով:
Խնդիր 4.2  Մշակել ուսումնալաբորատոր բազայի զարգացման հնգամյա պլան և ապահովել նրա իրականացումը` օգտագործելով նաև պարտնյոր կազմակերպությունների հնարավորությունները:
Խնդիր 4.3  Բարելավել ուսումնական գործընթացի իրականացման նյութատեխնիկական պայմանները:


Նպատակ 5

Հասնել ֆակուլտետի արտաքին ֆինանսական ներհոսքի էական մեծացմանը և ռեսուրսների օգտագործման արդյունավետության բարձրացմանը:

Խնդիր 5.1  Ներմուծել ֆինանսական ռեսուրսների երկարաժամկետ պլանավորում, սահմանելով հատկացումների ստրատեգիական գերակայություններ:
Խնդիր 5.2  Մեծացնել դեպի ֆակուլտետ ֆինանսական ներհոսքը և բազմազանեցնել դրա աղբյուրները:
Խնդիր 5.3  Բարձրացնել ֆինանսական և նյութական ռեսուրսների կառավարման և օգտագործման արդյունավետությունը:


Նպատակ
6

Ապահովել ֆակուլտետի տեղեկատվական ռեսուրսների շարունակական զարգացումը և տեղեկատվական տեխնոլոգիաների ընդլայնված կիրառումը:

Խնդիր 6.1  Շարունակել ֆակուլտետի տեղեկատվական ռեսուրսների զարգացումը և ապահովել դրանց մատչելիությունը` նորաստեղծ ու վերափոխվող կրթական ծրագրերի և հետազոտական նախագծերի տեղեկատվական կարիքներին համապատասխան:
Խնդիր 6.2  Ապահովել քոմփյութերային աջակցությամբ և առցանց ուսուցման աստիճանական ներդրումը ֆակուլտետի բոլոր դասընթացներում և գիտելիքների գնահատման գործընթացներում:
Խնդիր 6.3  Զարգացնել ֆակուլտետի տեղեկատվական ենթակառուցվածքը ուսումնական, հետազոտական և կառավարման գործընթացների զարգացման կարիքներին համահունչ:


Նպատակ
7

Ապահովել ֆակուլտետի հետազոտական ներուժի կայուն զարգացումը, բարձրացնել հետազոտությունների արդյունավետությունը և իննովացիոն մրցունակությունը:

Խնդիր 7.1  Կատարելագործել  համալսարանի մեքենաշինական և ռոբոտատեխնիկական ուղղվածությամբ հետազոտողի ծրագրերը` ուղենիշ ունենալով հետազոտական աշխատուժի շուկայի և որակավորումների ազգային շրջանակի պահանջները:
Խնդիր 7.2  Ապահովել ֆակուլտետի հիմնական գիտական ուղղությունների հետագա  զարգացումը, դասախոսական կազմի, ասպիրանտների և մագիստրանտների  հետազոտական նախագծերում ներգրավվածության ընդլայնումը:
Խնդիր 7.3  Խթանել ֆակուլտետի գիտական հետազոտությունների կիրառական կողմնորոշումը և արդյունավետության բարձրացումը, արտադրական հետազոտական կապերի ձևավորումը, գյուտարարության ակտիվությունը, ստեղծել հետազոտական արդյունքների առևտրայնացման նպաստավոր պայմաններ:


Նպատակ
8

Ընդլայնել ֆակուլտետի արտաքին կապերը և զարգացնել միջազգային համագործակցությունը:

Խնդիր 8.1  Ընդլայնել և խորացնել գործընկերային կապերը ֆակուլտետի պատվիրատու  նախագծային և արտադրական կազմակերպությունների հետ:
Խնդիր 8.2  Ապահովել ֆակուլտետի զարգացման ծրագրերում արտաքին հովանավորների և շրջանավարտների մասնակցությունը:
Խնդիր 8.3  Ապահովել ֆակուլտետի ակտիվ մասնակցությունը համալսարանի միջազգային համագործակցության ծրագրերում` Բոլոնիայի գործընթացի համատեքստում: