activity indicator
Քոմփյութերային համակարգերի և ինֆորմատիկայի ֆակուլտետ

Նպատակ 1

Պահպանել  և ապահովել  ուսանողական  համակազմի  կայուն  զարգացումը  փոփոխվող  միջավայրի  համատեքստում:

Խնդիր 1.1  Բարելավել ընդունելության քանակական և որակական ցուցանիշները` աշխատուժի և կրթության շուկայի պահանջմունքներին համապատասխան:
Խնդիր 1.2  Մշակել և իրականացնել միջոցառումների հնգամյա պլան` ֆակուլտետի ուսանողական համակազմի անկորուստ շրջանավարտության համար:
Խնդիր 1.3  Կազմակերպել քոմփյութերային գրագիտության և շարունակական կրթության լրացուցիչ դասընթացներ` աշխատուժի շուկայի պահանջմունքներին համահունչ:
Խնդիր 1.4  Պահպանել և զարգացնել օտարերկրյա քաղաքացիների  ընդունելությունը:


Նպատակ 2

Բարձրացնել  ուսուցման  որակն  ու արդյունավետությունը  ֆակուլտետի կրթական ծրագրերի եվ ընդհանուր  կրթության  քոմփյութերային  հմտությունների  տիրապետման  դասընթացների  գծով:

Խնդիր 2.1  Կատարել ուսուցման որակի գնահատման և ապահովման աշխատանքներ` ֆակուլտետում ներդրված կրթական ծրագրերի և դրանք իրականացնող միավորների ինքնավերլոււծություն և ներքին գնահատում, ներհամալսարանական համակարգի պահանջներին համապատասխան:
Խնդիր 2.2  Նախաձեռնել և իրականացնել կրթական ծրագրերի և մասնագիտությունների բովանդակային և կառուցվածքային նորացման փուլային գործընթաց, հաշվի առնելով մասնագետների աշխատուժի շուկայի արդի պահանջները և ուսուցման կրեդիտային համակարգի ներդրման յուրահատկությունները:
Խնդիր 2.3  Բարելավել դասավանդման որակըն ու արդյունավետությունը` ուշադրություն դարձնելով մեթոդական աշխատանքներին, կիրառելով ժամանակակից կրթական տեխնոլոգիաներ և ներմուծել առաջավոր մանկավարժական փորձ:
Խնդիր 2.4  Բարելավել շրջանավարտների գործնական և արտադրական ուսուցման մեթոդները, հաշվի առնելով ֆակուլտետի մասնագիտությունները և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման տեմպերը:


Նպատակ 3

Բարելավել և զարգացնել պրոֆեսորադասախոսական կազմը` երիտասարդացման և կատարելագործման  պլանաչափ  համալրման ճանապարհով, նպաստել ֆակուլտետի բարոյահոգեբանական առողջ միջավայրի պահպանմանն ու նոր պահանջներին համապատասխան միջավայրի ձևավորմանը:

Խնդիր 3.1  Գնահատել դասախոսական ներուժը, բացահայտել թուլությունները, և պլանավորել պրոֆեսորադասախոսական կազմի երիտասարդացումն ու համալրումը:
Խնդիր 3.2  Ձեռնարկել միջոցներ ֆակուլտետի կադրային ներուժի համալրման պլանաչափ գործընթացի ապահովման համար, տարիքային և որակական հատկանիշների բարելավման հաշվառմամբ:
Խնդիր 3.3  Ապահովել դասախոսների կատարելագործման գործընթացը, որի արդյունքով էլ գնահատել ֆակուլտետի գործունեության արդյունավետությունը:
Խնդիր 3.4  Բարձրացնել աշխատողների սոցիալական բավարարվածության մակարդակը և նպաստել դասավանդման արդյունավետության և որակի բարձրացմանը:
Խնդիր 3.5  Նպաստել ֆակուլտետում բարոյահոգեբանական մթնոլորտի հետագա զարգացմանը, ուսումնակրթական միջավայրի բարելավմանը:


Նպատակ 4

Բարելավել ֆակուլտետի ուսումնալաբորատոր միջոցների (տեխնիկական) պարբերաբար նորացումը:

Խնդիր 4.1  Կատարել ուսումնալաբորատոր բազայի վիճակի գնահատում և նշել արդիականացման ճանապարհները:
Խնդիր 4.2  Պլանավորել ուսումնալաբորատոր բազայի արդիականացումը և ապահովել դրա իրականացումը:
Խնդիր 4.3  Ընդլայնել պարտնյոր կազմակերպությունների հետ համատեղ ստեղծված ուսումնահետա-զոտական  լաբորատորիաների  քանակը:


Նպատակ 5

Ապահովել ֆակուլտետի  ֆինանսական կայունությունը և ռեսուրսների արդյունավետ կառավարումը:

Խնդիր 5.1  Կատարելագործել ֆինանսական պլանավորման և հաշվետվության գործընթացները, փոխկապակցել ուսումնական և ֆինանսական պլանավորման ընթացակարգերը:
Խնդիր 5.2  Մշակել և ներդնել ֆակուլտետի ֆինանսական միջոցների ինքնուրույն ձևավորման և բաշխման ձևեր, ընդլայնել կրթական, գիտական և տեղեկատվական վճարովի ծառայությունների հնարավորությունները:
Խնդիր 5.3  Պայմանագրային հարաբերություններ զարգացնել պատվիրատու և պարտնյոր կազմակերպությունների հետ` նրանց մասնակից դարձնելով սեփական կադրերի պատրաստման համար ռեսուրսների ձևավորմանը:
Խնդիր 5.4  Ընդլայնել ֆակուլտետի  մասնակցությունը հանրապետական և միջազգային ֆինանսավորվող ծրագրերին:


Նպատակ 6

Ապահովել ֆակուլտետի տեղեկատվական ռեսուրսների համակողմանի զարգացումը, տեղեկատվական տեխնոլոգիաների արդյունավետ կիրառությունը գործունեության բոլոր բնագավառներում:

Խնդիր 6.1  Զարգացնել  ֆակուլտետում տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործումն ու ինտեգրումը ուսումնական, գիտական, կառավարման բոլոր գործընթացներում և դրանց համար անհրաժեշտ տեղեկատվական ինֆրակառուցվածքի ձևավորումը:
Խնդիր 6.2  Մշակել և ներդնել ուսումնական և կառավարման տեղեկատվական համակարգեր՝ այդ նպատակին մասնակից դարձնելով ֆակուլտետի աշխատակիցների և ուսանողության ներուժը:
Խնդիր 6.3  Կատարել ֆակուլտետի տեղեկատվական ինֆորմացիոն միջոցների վիճակի ուսումնասիրում, բարձրացնել էլեկտրոնային ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը:


Նպատակ 7

Ապահովել ֆակուլտետի գիտական ներուժի կայուն զարգացումը, բարձրացնել հետազոտությունների  արդյունավետությունն ու  իննովացիոն մրցունակությունը:

Խնդիր 7.1  Հետազոտական աշխատուժի շուկայի և որակավորումների ազգային շրջանակի պահանջներին համահունչ կատարելագործել ֆակուլտետում իրականացվող հետազոտողի կրթական ծրագիրը` ուղղված ֆակուլտետի գիտամանկավարժական ներուժի նպատակաուղղված համալրմանը և ասպիրանտուրայի շրջանավարտների ծառայողականության բարձրացմանը:
Խնդիր 7.2  Ապահովել ֆակուլտետի շրջանակներում գիտության հետագա զարգացումը և գիտական հետազոտություններում դասախոսական կազմի ներգրավվածության ընդլայնումը:
Խնդիր 7.3  Խթանել ֆակուլտետի գիտական հետազոտությունների կիրառական արդյունավետության բարձրացումը, զարգացնել ֆակուլտետի արտադրական կապերը, գյուտարարական և ինովացիոն մշակումները, նպաստել դրանց արդյունքների կոմերցալացմանը:
Խնդիր 7.4  Ընդլայնել ֆակուլտետի միջազգային գիտական համագործակցությունը, նպաստել գիտական, հետազոտական, մրցութային նախագծերում ֆակուլտետի գիտամանկավարժական ներուժի ներգրավմանը:


Նպատակ 8

Խթանել ֆակուլտետի  միջազգային համագործակցության համակողմանի զարգացումը:

Խնդիր 8.1  Ապահովել և զարգացնել պարտնյորային կապերը ֆակուլտետի մասնագիտությունների բազային ու պատվիրատու կազմակերպությունների հետ:
Խնդիր 8.2  Ապահովել ֆակուլտետի  ակտիվ մասնակցությունը համալսարանի միջազգային համագործակցության զարգացման, մասնավորապես Բոլոնիայի գործնթացներում:
Խնդիր 8.3  Ապահովել ֆակուլտետի հասարակական հարաբերությունների զարգացումը և իմիջի ամրապնդումը: