activity indicator
Կիբեռնետիկայի ֆակուլտետ

Նպատակ 1

Ընդլայնել և զարգացնել ֆակուլտետի մասնագիտական կրթա­­­­կան ծրագրերը՝ համապատաս­խա­նեցնելով դրանք փոփոխվող տնտեսությանը, հասա­րա­կու­­թյան կարիքներին և կադ­րա­յին շուկայի պահանջ­մունք­ներին:

Խնդիր 1.1  Ընդլայնել ֆակուլտետի պրոֆիլը բակալավրական և մագիստրոսական կրթական ծրագրերի գծով՝ ներմուծելով պահանջարկված նոր մասնագի­տու­թյուն­ներ, նա­խաձեռնել մասնագիտացումների խոշո­րաց­ման գործ­ըն­թաց: Ձեռնամուխ լինել առաջիկայում ներմուծվող ֆակուլտետային 201000 - «Կենսատեխնիկական համակարգեր և տեխնոլոգիաներ», 210100 - «Էլեկտրոնիկա և նանոէլեկտրոնիկա»,  221700 - «Ստանդարտացում և չափագիտություն», 222900 - «Նանո­տեխնոլոգիաներ և միկրոհամակարգային տեխնիկա» և 220400 - «Կառավա­րումը տեխնիկական համակարգերում» խոշորացված մասնագիտությունների ուսումնական ծրագրերի նախապատրաստմանը:
Խնդիր 1.2  Ֆակուլտետի ջա­ն­­­քե­­­րը նպատակաուղղել նորաբաց «Կիսահաղորդիչների ֆիզիկա և միկրո­էլեկ­տրոնիկա» մասնագիտու­թյան (դասիչ՝ 011300) կայացմա­նը:
Խնդիր 1.3  «Ավտոմատացում և կառավարում» մասնագիտությունը (դասիչ՝ 220200) այժմ թողարկվում է երկու ամբիոն­ների կողմից և տար­բեր մաս­նա­գի­տա­ցում­ներով: Պետք է տանել գործընթաց` թողար­կու­մը ընձեռելով միայն «Կա­ռավար­ման համա­կար­­գեր» ամբիոնին, և նպատա­կա­ուղ­ղել այն դեպի գործնական ուղղվածությանը:
Խնդիր 1.4  Նպաստել անգլալեզու ուսուցմամբ «Էլեկտրոնային տեխնիկա» (դասիչ՝ 210100) և «Կենսաբժշկական ճարտարագիտու­թյուն» (դասիչ՝ 200300) մասնագի­տու­թյունների կայացմանը: Անհրաժեշտ է կազմակերպել դասա­խոս­ների լեզ­վա­կան վե­րա­­պատրաստում, պատշաճ ուսումնալաբորատոր բազա, ուսումնամեթոդական գրականու­թյան հրատա­րա­կում, ինչպես նաև արտերկրում այդ մասնագիտություններով գովազդային աշխատանքներ:
Խնդիր 1.5  Նպաստել ֆակուլտետի շրջանակներում պատրաստվող միջին   մասնագի­տա­­կան կրթական ծրագրով (քառամյա ուսուցում, 9-րդ դասարանի հենքի վրա) «Ռադիո­է­լեկ­տրո­նային տեխնիկայի տեխնիկական սպասարկում և նորոգում» (դասիչ՝ 20.14) և «Բժշկա­կան տեխնիկայի տեղակայում, տեխնիկական սպասարկում և նորոգում» (դասիչ՝ 17.15) մասնագիտությունների կայացմանը: Ան­հրա­ժեշտ է այդ մասնագիտությունների համար ստեղծել ուսումնալաբորատոր բազա, ար­հես­տանոց­ներ, ուսումնամե­թոդական գրականություն:
Խնդիր 1.6  Հնարավորության դեպքում կազմակերպել մասնագիտական ուսուցման ոչ հոս­քային ձևեր` էքս­տեռն ուսուցում, պատ­վիր­ված դասընթաց, դասընթացային ցիկ­լեր և այլն:
Խնդիր 1.7  Նպաստել համալսարանի դերի և նախա­ձեռ­նո­ղականության պահպան­մա­նը և զարգացմանը բուհական ընդունելության պետական համակարգի կատարե­լա­գործման գործընթացում:
Խնդիր 1.8  Ձգտել զարգացնելու համագործակցությունը Հայաստանի և արտերկրի առաջա­տար բուհերի հետ՝ համատեղ ծրագրերի կատարման ուղղությամբ:
Խնդիր 1.9  Անընդհատ թարմացնել և բազմազանեցնել ֆակուլտետային մասնագիտու­թյուն­ների գովազդային նյութերը:


Նպատակ
2

Բարձրացնել մասնագիտական կրթության որակը և խթանել ուսուցման արդյունավետությունը բոլոր կրթական ծրագրերում:

Խնդիր 2.1  Ձգտել դասախոսական կազմի օպտիմալացմանը, համա­լրմանը և միջին տարիքի նվազեցմանը:
Խնդիր 2.2  Ֆակուլտետի կադ­րային պահանջարկի բավարար­ման նպատակով շարու­նակել ասպիրանտների պատրաստումը բոլոր պրոֆիլային ուղղություններով:
Խնդիր 2.3  Շարունակել ֆակուլտետի դասախոսների կատա­րելա­գործման պլանա­յին գործընթացը ՀՊՃՀ դասախոսների կատարելագործման կենտրոնում: Բոլոր դասա­խոս­ները պետք է տիրապետեն արդի համակարգչային տեխնիկային և կիրառեն այն ուսումնական գործընթացում:
Խնդիր 2.4  Բացառել ձևական մոտեցումը դասախոսական կազմի հավաքագրման, տա­­րա­­կարգային առաջ­քաշման և պայմանագրային ձևակերպման հարցերում: Աջակցել դասա­խո­սական կազմի վարձատրման դիֆերենցման և աշխատանքի արդյունավե­տու­թյան գնահատման նոր սանղակի մտցնելուն:
Խնդիր 2.5  Բարձրացնել դասավանդման արդյունավետությունը՝ ներ­դնելով ուսուց­­­ման ժամանակակից մեթոդներ և տեխնոլոգիաներ: Խթանել հետա­­զո­­տու­­թյունները կրթու­թյան մեթոդաբանության ասպարեզում:
Խնդիր 2.6  Խորացնել ուսումնական գործընթացի քոմփյութերացումը և ին­ֆոր­մա­­ցիոն ապա­հովումը, ներդնել ուսուցման նոր տեխ­նոլոգիա­ներ` ուսուցում «Internet»-ի մի­ջոցով, «Multimedia» տեխնոլոգիաներ, վիր­տու­ալ լա­բո­րա­տո­րիա­ներ և այլն: Էապես բարելավել քոմփյութե­րային ուսուցման արդյունավետությունն ու որա­կը:
Խնդիր 2.7  Բարելավել մեթոդական - հրատարակչական աշխատանքների պլանա­վո­­րու­մը, ուղղել այդ գործընթացը բոլոր կրթական ծրագ­րերը և մասնա­գիտու­թյուններն անհրաժեշտ ուսումնամեթոդական գրակա­նու­թյամբ ապահովելուն:
Խնդիր 2.8  Արդիականացնել ֆակուլտետում իրականաց­վող մասնագի­տա­կան կրթա­կան ծրագրերը, վերամշակել կրթական չափորոշիչները և որա­կավոր­­ման բնութագրերը` համաձայն գործող պահանջների:
Խնդիր 2.9  Բարձրացնել շրջանավարտների գործնական պատրաս­տվածությունը, կա­տա­­­րե­­լագործել ուսանողների արտադրական պրակտիկան:
Խնդիր 2.10  Նպաստել մագիստրոսի և հետա­զոտողի կրթական ծրագրերի բո­­վան­­դա­կային և կազմակերպչական վերակառուցմանը, ուսուցման արդ­յու­նա­վե­­տու­թյան և որա­կի բարձրացմանը: Ձգտե­­լ ասպիրանտ­նե­րի նպա­տա­­կա­յին մասնագի­տաց­մանը, ապահովել շրջանա­վարտ­­­նե­րին աշխա­տանքով ֆա­կուլտետում:
Խնդիր 2.11  Իրականացնել ֆակուլտետային բոլոր ծրագ­րերի ինքնավերլուծություն: Նախաձեռնել իրականացվող ծրագրերի և մասնագի­տու­թյուն­նե­րի պետական ատեստավորման և հա­վա­տար­մագրման նախապատրաստման  գործ­­ընթաց:
Խնդիր 2.12  Պլանավորել և իրականացնել ուսումնական գործընթացի լաբո­րատոր բազա­յի փուլային նո­րացում:


Նպատակ
3

Ապահովել ռեսուրսների արդյունավետ պլանավորում և կառավա­րում:

Խնդիր 3.1  Ներդնել հեռանկարային պլանավորումը ֆակուլտետի բոլոր ամբիոնների գործունեությունում, իրականացնել ինֆ­րա­կառուցվածքի, համակազմի, կադրային և ինֆորմացիոն ռեսուրսների երկարաժամկետ պլանավորում:
Խնդիր 3.2  Կատարելագործել աշխատանքների պլանավորման և հաշ­վետվության գործ­­ըն­թաց­նե­րն ամբիոններում: Ապրանքագնումները կազմակերպելիս և արտաբյու­ջե­տային միջոցները («Աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ» հոդվածով) ամբիոն­նե­րի միջև բաշխելիս հաշվի առնել յուրաքանչյուրի ներ­դրու­մն ընդհանուր ծավալում:
Խնդիր 3.3 
Ընդլայնել ֆակուլտետի մասնակցությունը միջազգային ֆինան­սավորվող ծրագ­րերում, մասնավորապես TEMPUS, INTAS, ISTC և այլ ծրագրերում:
Խնդիր 3.4  Պահպանել ռեսուրսախնայողության և, հատկապես, էներ­գախնայո­ղու­թյան խստա­գույն ռեժիմ:
Խնդիր 3.5  Ընդլայնել և զարգացնել ֆակուլտետի ղեկավարումը և ինֆորմացիայի փոխանակումը ՀՊՃՀ-ի հաղորդակ­ցու­թյան ներքին  ցանցի միջոցով:


Նպատակ
4

Նպաստել գիտական հետա­զոտու­թյունների, նորաստեղծության եւ գյուտարարության գործընթացների զարգաց­մանն ու դրանց նպատակաուղղմանը դեպի տնտեսու­թյան եւ հասարակության հրատապ կարիք­ները:

Խնդիր 4.1  Խթանել և նպաստել ֆակուլտետի դասա­խոսների հետա­զո­տա­կան, ստեղ­ծա­գործական և այլ նախաձեռնու­թյունների իրականաց­մա­նը, օգ­տա­գործելով ֆակուլտետի բոլոր հնարավորությունները և լծակները:
Խնդիր 4.2  Ֆակուլտետում ստեղծել նպաստավոր պայմաններ երիտասարդ գիտ­­­­նա­­­կան­նե­րի ու ասպի­րանտ­նե­րի ստեղծագործական առաջըն­թա­ցի համար, ապահովել ֆինան­սա­վոր­վող նախա­գծե­րում և գիտական մրցույթներում նրանց   առա­վելագույն մաս­նակ­ցու­թյու­նը: Նպատա­կաուղ­ղել մագիստրոսական և  ասպիրան­տա­կան ատե­նա­խոսու­թյուն­ների թեմատիկան դեպի տեխնոլոգիական նորաստեղծության՝ Հայաս­տա­նի համար առավել հրատապ խնդիրները:
Խնդիր 4.3  Համակարգել ֆակուլտետում գիտական հետազոտությունների ուղղու­­թյուն­­­­նե­րը՝ համապատաս­խանեցնելով դրանք գիտության և տեխնոլոգիա­նե­րի զար­­­գաց­­ման արդի միտումներին և համալսարանի զարգացման հեռա­նկար­նե­րին:
Խնդիր 4.4  Կազմակերպել հետա­զո­տական աշխա­տանք­ների հիմնական գործառույթ­նե­րի ֆակուլտետային ղեկավարում: Գիտական ղեկավարումը համա­րել ֆակուլտե­տի դեկանի կա­րև­որ պատասխանատվու­թյուն, իսկ դրա արդյունքները՝ հաշ­վե­տվության, ընտրու­թյան և ֆակուլտետի կառա­վար­ման արդյունավետության գնա­հատ­­ման հիմնա­կան չափանիշներից մեկը:
Խնդիր 4.5  Զարգացնել տեխնոլոգիական նորաստեղ­ծությանը նվիրված մշա­կում­ները և գյուտարարական աշխատանքները:
Խնդիր 4.6  Աջակցել միջֆակուլտետային հետազոտություններին՝ ֆակուլտետի բազմապրոֆիլ հետա­զո­­տա­կան ներուժի արդյունավետ օգտագործման նպա­­տակով:
Խնդիր 4.7  Ձգտել ամբիոններում ստեղծելու այլ կազմակերպությունների հետ համա­տեղ գիտահետազոտական լաբորատորիաներ և աշխատանքային խմբեր՝ համատեղ նախա­գծերի իրականացման նպատակով:


Նպատակ
5

Զարգացնել ֆակուլտետում կոլեգիալ միջա­վայր, նպաստել կոլեկ­­տիվ պատասխանատ­վության և կառավարման ավան­դույթ­ների ձևավորմանը:

Խնդիր 5.1  Ապահովել ուսանողների, դասախոսների և ուսումնաօժանդակ անձնա­կազ­մի ներ­կայացուցչությունը համալսարանի և ֆակուլտետի կառավարման բոլոր մակար­դակ­ներում, որո­շումների ընդունման թափանցիկությունը և ժողովրդավարական մեխա­նիզմ­ները:
Խնդիր 5.2  Ի կատարումն ՀՀ կրթության օրենքում ամրագրված բու­հական ինք­նա­վա­րու­թյան համապատասխան դրույթի՝ ստանձնել ֆակուլտետին փոխանցվող լիազո­րու­­թյուն­ները և պատասխանատվությունը:
Խնդիր 5.3  Բարելավել ընկերային և կուլտուրական մթնոլորտը ֆակուլտետում: Ֆա­կուլ­տետին և ամբիոններին հատկացված տարածքներում ավելացնել և բազ­մա­զա­նեց­նել ակնդետ նյութերը (պատի թերթեր, պլակատներ, գովազդային նյութեր):
Խնդիր 5.4  Բարելավել ուսանող-դասախոս փոխհարաբերություններն ինչպես  ուսում­­­նա­­կան, այնպես էլ քննական գործընթացներում: Զարգացնել կուրսղեկային աշ­խա­տանք­նե­րը՝ նպատակաուղղելով այն ուսա­նողների ուսումնառության կազ­մակերպ­մա­նը և հսկմանը, կարիերայի ընտրությանն ու աշխատանքի տեղավոր­ման աջակցմանը:
Խնդիր 5.5  Նպաստել ընդհանուր շահերի և պատասխանատվության, ֆակուլտետի կո­լեկ­տիվին պատկանելության գիտակցության ձևա­վորմանը, պոլիտեխնիկական ոգու և ավանդույթների պահ­պան­մանն ու զարգացմանը:
Խնդիր 5.6  Բարելավել և առավելագույնս օգտագործել ներքին հաղորդակցության ցանցը ֆակուլտետում՝ ծառայեցնելով այն ինֆոր­մա­­ցիա­յի արդյունավետ փոխա­նակ­մանն առանձին ստորաբա­ժանում­ների միջև:
Խնդիր 5.7  Զարգացնել կառուցողական մոտեցումները և փոխհարաբերությունները ՀՊՃՀ ադմինիստրացիայի, ինչպես նաև արհմիութենական, հասարակական կազմա­կեր­պու­թյուն­ների, ուսա­նողա­կան ինքնակառավարման մարմինների հետ:


Նպատակ
6

Զարգացնել համալսարանի սոցիալական բա­զան, ստեղծել կայուն սո­ցիա­լական երաշխիք­ներ գիտամանկավարժական գործունեության համար:

Խնդիր 6.1  Նպաստել ուսա­նող­ների և դասախոսների առավելագույն մասնակ­ցու­թյա­նը համալսարանի սպորտային և մշակութային կյանքին:
Խնդիր 6.2  Զարգացնել աշխատակիցների սոցիալական օգնու­թյան և աշ­­խա­տանքի արդյունավետության նյութական խրախուս­ման հնարավորությունները:
Խնդիր 6.3  Բարենպաստ պայ­­­մաններ ստեղծել առաջադիմող, բայց սոցիալա­պես անապահով ուսանողների վճարովի ուսուցման և հետագա առաջ­ըն­թացի համար:


Նպատակ
7

Զարգացնել տնտեսական միջավայրի հետ փոխազդեցությունը, արտաքին կա­պե­րն ու միջազգային համագործակցության ծրագ­­րերը:

Խնդիր 7.1  Ընդլայնել և ամրապնդել գործընկերային հարաբերու­թյուն­ները պատվի­րա­տու գործարար և արտադրական կա­ռույցների հետ՝ կրթական ծրագրերի իրականացման, արդի­ա­կանացման և գնահատ­ման նպատակով: Զար­գաց­նել կադրային առաջարկի, խոր­հր­դա­տվական և հետա­­զո­տական աշխատանքների հետ կապված մար­քե­թինգը: Գործընկերային կապերի տեսանկյունից, առաջնահերթ կարող են համարվել հետևյալ մի­ջո­ցառումները՝
  -  զարգացնել և ամրապնդել «Միկրոէլեկտրոնիկա և կենսաբժշկական սարքեր» ամբիո­նի կապերը ԵՊՀ-ի «Կիսահաղորդիչներ և մեկուսիչներ» ամբիոնի և «Կիսահաղոր­դիչ­ների ֆիզիկայի և նանոէլեկտրոնիկայի կենտ­րոն»-ի, Հայ-Ռուսական (Սլավոնական) Համալսարանի «Էլեկտրոնային տեխնիկայի նյութերի և սարքերի տեխնոլոգիա» ամբիոնի, ինչպես նաև արտասահմանյան գործընկեր­նե­րի՝ Չալմերսի Տեխնոլոգիական Համալսա­րանի (Շվեդիա) և Աախենի Կիրառական Գիտություն­նե­րի համալսարանի (Գերմանիայի Դաշնություն) հետ,
  -  ամրապնդել «Չափիչ տեխնիկա և ստանդարտացում ու սերտիֆիկացում» ամբիո­նի կապերը «Չափագիտության ազգային ինստիտուտ» և «Ստանդարտացման ազգային ինստիտուտ»-ների հետ,
  -  զարգացնել «Էլեկտրոնային տեխնիկա» ամբիոնի կապերը «Synopsys-Armenia» և «Վիասֆեր - Տեխնոպարկ» ընկերությունների հետ,
  - փնտրել և հաստատել ուսումնական ու գիտահետազոտական կապեր այլ կազմակերպությունների հետ:

Խնդիր 7.2  Աջակցել առանձին խմբերի և դասախոսների ջանքերին այլ կազմա­կեր­պու­թյուն­նե­րի հետ գործակ­ցային կապերի ձևավորման ուղ­ղու­թյամբ՝ կրթական և հետազոտական համագործակցության  նպատակ­նե­րով:
Խնդիր 7.3  Ձգտել ֆակուլտետի դրական կերպարի (իմիջի) ձևա­վոր­մանը և հասա­­րա կայ­նորեն տեսանելիությանը: