activity indicator
Ռադիոտեխնիկայի եվ կապի համակարգերի ֆակուլտետ

Նպատակ 1

Պահպանել և զարգացնել ֆակուլտետի ուսանողական համակազմը` աշխատուժի շուկայի պահանջարկին համապատասխան:

Խնդիր 1.1  Ձգտել ընդունելության քանակական և որակական ցուցա­նիշ­ների բարելավ­մանը` դիմորդների հոսքի կայունացման և ընդունելության հնարավորությունների արդյունավետ օգտագործման միջոցով:
Խնդիր 1.2  Պլանավորել և իրականացնել անհրաժեշտ գործողություն­ներ ֆակուլտետի ուսանողական համակազմի պահպանման և հետագա զարգացման համար:
Խնդիր 1.3  Մշակել և կազմակերպել վճարովի հավաստագրային դաս­ընթացներ թվային հեռուստատեսության, բջջային կապի և շարունա­կական կրթության այլ պահանջարկված ասպարեզներում, նպաստել ՀՊՃՀ լրացուցիչ կրթության համակարգում ֆակուլտետի ուսանողների ներգրավվածության ընդլայնմանը:


Նպատակ 2

Բարձրացնել ռադիոտեխնիկայի և կապի համակարգերի ֆակուլտետի ընդհանուր և մասնագիտական կրթական ծրագրերի ուսուցման որակն ու արդյունավետությունը:

Խնդիր 2.1  Նախապատրաստել և անցկացնել առաջարկվող կրթական ծրագրերի (մասնա­գիտությունների) և դրանք իրականացնող միավորների ինքնավերլուծություն և ներքին գնահատում` համալսարանի որակի գնահատման և ապահովման համակարգի պահանջներին  և երաշխավորություններին համապատասխան:
Խնդիր 2.2  Նախաձեռնել ֆակուլտետում իրականացվող բոլոր կրթական ծրագրերի կառուցվածքային և բովանդակային վերանայման և նոր ծրագրերի մշակման փուլային գործընթաց` շրջանավարտների Թյունինգյան մեթոդաբանության պահանջներին և որակի ապահովման Եվրոպական չափանիշներին համապատասխան:
Խնդիր 2.3  Բարձրացնել դասավանդման և ուսումնառության որակն ու արդյունավետությունը ֆակուլտետում` նպատակ ունենալով շրջանավարտների ակնկալվող կոմպետենցիաների լիարժեք ձեռքբերումն ու ծառայողականության բարձրացումը:
Խնդիր 2.4  Նախապատրաստել ֆակուլտետի կրթական ծրագրերը որակի արտաքին գնահատման և հավատարմագրման գործընթացներին առաջադրվող բարձրագույն կրթության որակի հավաստման պետական չափանիշներին համապատասխան:


Նպատակ 3

Ապահովել ֆակուլտետի կադրային ներուժի պլանաչափ համալրումն և շարունակական մասնագիտական կատարելագործումը, կառավարման ապակենտրոնացումն ու արդյունավետության բարձրացումը:

Խնդիր 3.1  Կրթական ծրագրերի բարեփոխումների որակի արդի պահանջներին համապատասխան կատարել ֆակուլտետի դասախոսական ներուժի գնահատում ըստ մասնագիտությունների և դասընթացների, բացահայտել հիմնական կարիքներն ու թուլությունները, պլանավորել կադրային նորացումն ու համալրումը:
Խնդիր 3.2  Ապահովել դասախոսների կատարելագործման գործընթացի պլանավորումը և շարունակական ընթացքը:
Խնդիր 3.3  Ձևավորել անհրաժեշտ դասախոսական ներուժ ֆակուլտետի ուսումնական մասնագիտությունների և դասընթացների անգլալեզու կամ ռուսալեզու ուսուցման համար:
Խնդիր 3.4  Ֆակուլտետում իրականացնել կոռուպցիոն ռիսկերի, մասնավորապես գիտելիքների     սուբյեկտիվ գնահատումն ու հովանավորչությունը  կանխարգելող համալիր միջոցառումներ` համալսարանի հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման շրջանակներում:


Նպատակ 4

Ստեղծել ծրագրային պահանջներին համապատասխանող ուսումնալաբորատոր բազա ֆակուլտետի բոլոր մասնագիտությունների գծով:

Խնդիր 4.1  ՈՒսումնասիրել ֆակուլտետի ուսումնալաբորատոր բազա­յի առկա վիճակը, բացահայտել հրատապ կարիքներն ու զարգացման և արդիականացման առաջնայնությունները:
Խնդիր 4.2  Կազմել ուսումնալաբորատոր բազայի զարգացման հնգամյա պլան և ապահովել նրա ժամանակին և լիարժեք իրականացումը:
Խնդիր 4.3  Կայունացնել և զարգացնել պայմանագրային կապերը արտադրական գործընկեր կազմակերպու­թյունների հետ համատեղ ուսումնա­հետազոտական լաբորատորիաների ստեղծման ուղղությամբ:


Նպատակ 5

Ապահովել ֆակուլտետի ինքնուրույն ֆինանսական կայունություն և ռեսուրսների օգտագործման արդյունավետության բարձրացումը:

Խնդիր 5.1  Մեծացնել դեպի ֆակուլտետ ֆինանսական ներհոսքը և բազմազանեցնել դրա աղբյուրները:
Խնդիր 5.2  Բարելավել ֆինանսական ռեսուրսների պլանավորումը, ներմուծել երկարաժամ­կետ պլանավորում (ստրատեգիական բյուջե), սահմանելով ռեսուրսների օգտագործման ստրատեգիական գերակայություններ:
Խնդիր 5.3  Բարձրացնել ֆինանսական և նյութական ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը:


Նպատակ 6

Ֆակուլտետի տեղեկատվական ռեսուրսների զարգացումը և տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառության ընդլայնումը:

Խնդիր 6.1  Շարունակել ֆակուլտետի ինֆորմացիոն ռեսուրսների զարգացումը և ապահովել դրանց մատչելիությունը:
Խնդիր 6.2  Ապահովել քոմփյութերային աջակցությամբ ուսուցման աստիճանական ներդրումը ֆակուլտետի բոլոր դասընթացներում և գիտելիքների գնահատման գործընթացներում:
Խնդիր 6.3  Զարգացնել ֆակուլտետի ինֆորմացիոն ենթակառուց­վածքը ուսումնական, հետազոտական և կառավար­ման գործընթացների զարգացման կարիքներին համահունչ:


Նպատակ 7

Ապահովել ֆակուլտետի հետազոտական ներուժի կայուն զարգացումը, հետազոտությունների արդյունավետությունն ու իննովացիոն մրցունակությունը:

Խնդիր 7.1  Ապահովել համալսարանի հետազոտողի ծրագրի (ասպիրանտուրայի) կայուն զարգացումը:
Խնդիր 7.2  Նպաստել ֆակուլտետի հիմնական գիտական ուղղությունների զարգացմանը, դասախոսական կազմի և ասպիրանտների հետազոտական նախագծերում ներգրավվածության ընդլայնմանը:
Խնդիր 7.3  Խթանել Համալսարանի գիտական հետազոտությունների կիրառական արդյունավետության բարձրացումը, ապահովել արդյունքների առևտրայնացմանը նպաստող պայմաններ:


Նպատակ 8

Ընդլայնել համալսարանի արտաքին կապերը,  զարգացնել և ամրապնդել համալսարանի միջազգայնացման գործընթացները:

Խնդիր 8.1  Ընդլայնել գործընկերային կապերը ֆակուլտետի մասնագիտությունների պատվիրատու/բազային գործարար, արտադրական կազմակերպությունների հետ:
Խնդիր 8.2  Ապահովել ֆակուլտետի ակտիվ մասնակցությունն ու նախաձեռնողական դերակատարությունը համալսարանի միջազ­գա­յին համագործակցության ծրագրերում` Բոլոնիայի գործընթացի համատեքստում:
Խնդիր 8.3  Հասնել ֆակուլտետի զարգացման ծրագրերում շրջանավարտների և այլ արտաքին հովանավորների ներդրումների մեծացմանը, ֆակուլտետի հանրային վարկանիշի և դրական իմիջի ամրապնդմանը: