activity indicator
Ընդերքաբանության և մետալուրգիայի ֆակուլտետ

Նպատակ 1

Զարգացնել ֆակուլտետի ուսանողական համակազմը աշխատուժի շուկայի պահանջներին համահունչ` ընդլայնելով ֆակուլտետի կրթական առաջարկը և մուտքային հնարավորությունները:

Խնդիր 1.1  Ապահովել ընդունելության քանակական և որակական ցուցանիշների բարելավումըª ֆակուլտետի դիմորդների հոսքի կայունացման և ընդունելության այլընտրանքային հնարավորությունների արդյունավետ օգտագործման միջոցով:
Խնդիր 1.2  Ստեղծել  նախադրյալներª ֆակուլտետի ուսանողական համակազմի հետագա աճի համար` ձգտելով միջին մասնագիտական, մագիստրոսական, ասպիրանտական և հեռակա ուսուցման բաղադրիչների մեծացմանը և մաղումների նվազեցմանը:
Խնդիր 1.3  Ընդլայնել ֆակուլտետի մասնակցությամբ և գործընկեր կազմակերպությունների օժանդակությամբ կազմակերպվող հավաստագրային դասընթացների ընտրանին` ուսանողների և արտաքին սովորողների հոսքի մեծացման համար:


Նպատակ  2

Բարձրացնել ֆակուլտետի կողմից իրականացվող կրթական ծրագրերի և ընդհանուր ճարտարագիտական կրթության դասընթացների ուսուցման որակն ու արդյունավետությունը` որակի ապահովման համալսարանական չափորոշիչներին և եվրոպական չափանիշներին համապատասխան:

Խնդիր 2.1  Ձևավորել և գործարկել ուսուցման որակի գնահատման և հավաստման ֆակուլտետային  համակարգ` որակի ապահովման համալսարանական պահանջներին և չափանիշներին համապատասխան:
Խնդիր 2.2  Նախաձեռնել ֆակուլտետում իրականացվող բոլոր կրթական ծրագրերի կառուցվածքային և բովանդակային վերանայման և նոր ծրագրերի մշակման փուլային գործընթաց` աշխատուժի շուկայի արդի պահանջմունքներին և որակի ապահովման եվրոպական ծրագրային չափանիշներին  համահունչ:
Խնդիր 2.3  Բարձրացնել դասավանդման և ուսումնառության որակն ու արդյունավետությունը ֆակուլտետում` ուղենիշ ունենալով շրջանավարտների ակնկալվող կոմպետենցիաների լիարժեք ձեռքբերումն ու ծառայողականության բարձրացումը:
Խնդիր 2.4  Նախապատրաստել ֆակուլտետի կրթական ծրագրերը որակի արտաքին գնահատման և հավատարմագրման գործընթացներին` բարձրագույն կրթության որակի հավաստման պետական չափանիշներին համապատասխան:


Նպատակ 3

Ապահովել ֆակուլտետի կադրային ներուժի պլանաչափ համալրումն և շարունակական մասնագիտական կատարելագործումը, կառավարման ապակենտրոնացումն ու արդյունավետության բարձրացումը:

Խնդիր 3.1  Պլանավորել և իրականացնել ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական և ուսումնաօժանդակ կազմերի փուլային համալրումը և բարելավումը` ուղենիշ ունենալով թողարկող մասնագիտությունների լիարժեք կադրային ապահովումը:
Խնդիր 3.2  Ապահովել դասախոսների կատարելագործման գործընթացի պլանավորումը և շարունակական ընթացքը:
Խնդիր 3.3  Բարձրացնել ֆակուլտետի կառավարման արդյունավետությունը` հաստիքապլանավորման և կազմակերպական կառուցվածքի բարելավման, ամբիոնների և ուսանողական կազմերի դերակատարության մեծացման, ինֆորմացիոն բազայի զարգացման միջոցով:
Խնդիր 3.4  Ֆակուլտետում իրականացնել կոռուպցիոն ռիսկերի, մասնավորապես գիտելիքների սուբյեկտիվ գնահատումն ու հովանավորչությունը  կանխարգելող համալիր միջոցառումներ` համալսարանի հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման շրջանակներում:


Նպատակ  4

Զարգացնել ֆակուլտետի կրթական եվ հետազոտական ծրագրերի լաբորատոր բազան և բարելավել դրանց իրականացման տեխնիկական պայմանները` որակի ապահովման սահմանային չափանիշներին համապատասխան:

Խնդիր 4.1  Գնահատել ֆակուլտետի ուսումնալաբորատոր բազայի առկա վիճակը, սահմանել ուսումնական լաբորատորիաների ստեղծման և զարգացման առաջնությունները հնգամյա կտրվածքով:
Խնդիր 4.2  Մշակել ուսումնալաբորատոր բազայի զարգացման հնգամյա պլան և ապահովել նրա իրականացումը` օգտագործելով նաև պարտնյոր կազմակերպությունների հնարավորությունները:
Խնդիր 4.3  Բարելավել ուսումնական գործընթացի իրականացման նյութատեխնիկական պայմանները:


Նպատակ  5

Հասնել ֆակուլտետի արտաքին ֆինանսական ներհոսքի էական մեծացմանը և ռեսուրսների օգտագործման արդյունավետության բարձրացմանը:

Խնդիր 5.1  Ներմուծել ֆինանսական ռեսուրսների երկարաժամկետ պլանավորում, սահմանելով  հատկացումների ստրատեգիական գերակայություններ:
Խնդիր 5.2  Մեծացնել դեպի ֆակուլտետ ֆինանսական ներհոսքը և բազմազանեցնել դրա աղբյուրները:
Խնդիր 5.3  Բարձրացնել ֆինանսական և նյութական ռեսուրսների կառավարման և օգտագործման արդյունավետությունը:


Նպատակ 6

Ապահովել ֆակուլտետի ինֆորմացիոն ռեսուրսների շարունակական զարգացումը եվ ինֆորմացիոն տեխնոլոգիաների ընդլայնված կիրառումը ուսումնական հետազոտական եվ կառավարման գործընթացներում:

Խնդիր 6.1  Շարունակել ֆակուլտետի ինֆորմացիոն ռեսուրսների զարգացումը և ապահովել դրանց մատչելիությունը` նորաստեղծ ու վերափոխվող կրթական ծրագրերի և հետազոտական նախագծերի տեղեկատվական կարիքներին համապատասխան:
Խնդիր 6.2  Ապահովել քոմփյութերային աջակցությամբ և առցանց ուսուցման աստիճանական ներդրումը ֆակուլտետի բոլոր դասընթացներում և գիտելիքների գնահատման գործընթացներում:
Խնդիր 6.3  Զարգացնել ֆակուլտետի ինֆորմացիոն ենթակառուցվածքը ուսումնական, հետազոտական և կառավարման գործընթացների զարգացման կարիքներին համահունչ:


Նպատակ 7

Ապահովել ֆակուլտետի հետազոտական ներուժի կայուն զարգացումը, հետազոտությունների իննովացիոն-կիրառական կողմնորոշումը:

Խնդիր 7.1  Ապահովել համալսարանի հետազոտողի ծրագրի (ասպիրանտուրայի) ընդերքաբանության և մետալուրգիայի կայուն զարգացումը` ուղենիշ ունենալով ֆակուլտետի գիտամանկավարժական ներուժի համալրումը և ասպիրանտուրայի շրջանավարտների ծառայունակության բարձրացումը:
Խնդիր 7.2  Նպաստել ֆակուլտետի հիմնական գիտական ուղղությունների համակարգված զարգացմանը, դասախոսական կազմի և ասպիրանտների հետազոտական նախագծերում ներգրավվածության ընդլայնմանը:
Խնդիր 7.3  Խթանել ֆակուլտետի գիտական հետազոտություն¬ների կիրառական-իննովացիոն կողմնորոշումը և արդյունավետության բարձրացումը, արտադրական հետազոտական կապերի ձևավորումը, գյուտարարության ակտիվությունը:


Նպատակ 8

Ընդլայնել և բազմազանեցնել ֆակուլտետի արտաքին կապերը մասնագիտական հիմնական ուղղություններով և ներգրավումը միջազգային համագործակցության ծրագրերում բոլոնիայի համատեքստում:

Խնդիր 8.1  Ընդլայնել և խորացնել գործընկերային կապերը ֆակուլտետի մասնագիտությունների պատվիրատու/ բազային գործարար, արտադրական կազմակերպությունների հետ:
Խնդիր 8.2  Ապահովել ֆակուլտետի ակտիվ մասնակցությունն ու նախաձեռնողական դերակատարությունը համալսարանի միջազգային համագործակցության ծրագրերում` Բոլոնիայի գործընթացի համատեքստում:
Խնդիր 8.3  Հասնել ֆակուլտետի զարգացման ծրագրերում շրջանավարտների և այլ արտաքին հովանավորների ներդրումների մեծացմանը, ֆակուլտետի հանրային վարկանիշի և դրական իմիջի ամրապնդմանը: