activity indicator
Տրանսպորտային համակարգերի ֆակուլտետ

Նպատակ 1

Պահպանել և զարգացնել ֆակուլտետի ուսանողական համակազմը` աշխատուժի շուկայի պահանջմունքներին համահունչ:

Խնդիր 1.1  Ձգտել ընդունելության քանակական և որակական ցուցանիշների բարելավմանը` դիմորդների հոսքի կայունացման ու հետագա մեծացման, ինչպես նաև ընդունելության այլընտրանքային հնարավորությունների արդյունավետ օգտագործման միջոցով:
Խնդիր 1.2  Պլանավորել և իրականացնել անհրաժեշտ գործողություններ ֆակուլտետի ուսանողական համակազմի պահպանման և հետագա զարգացման համար:
Խնդիր 1.3  Մշակել և կազմակերպել վճարովի հավաստագրային դասընթացներ վերգետնյա, օդային տրանսպորտի շահագործման,  փոխադրումների և երթևեկության կազմակերպման ու անվտանգության ուղղությամբ և շարունակական կրթության այլ պահանջարկված ասպարեզներում, նպաստել ՀՊՃՀ լրացուցիչ կրթության համակարգում ֆակուլտետի ուսանողների ներգրավվածության ընդլայնմանը:


Նպատակ 2

Բարձրացնել ֆակուլտետի մասնագիտական կրթական ծրագրերի և ընդհանուր կրթության  դասընթացների ուսուցման որակն ու արդյունավետությունը:

Խնդիր 2.1  Նախապատրաստել և անցկացնել առաջարկվող կրթական ծրագրերի (մասնագիտությունների) և դրանք իրականացնող միավորների ինքնավերլուծություն և ներքին գնահատում` համալսարանի որակի  գնահատման և ապահովման համակարգի պահանջներին  և երաշխավորություններին համապատասխան:
Խնդիր 2.2  Իրականացնել ֆակուլտետի մասնագիտությունների (ըստ նոր անվանացանկի) կրթական ծրագրերի բովանդակային և կառուցվածքային վերանայման և նորացման փուլային գործընթաց` ելնելով շրջանավարտների մասնագիտական կարողությունների վերաբերյալ աշխատաշուկայի արդի պահանջներից և կրեդիտային համակարգին կառուցվածքային-կազմակերպական առանձնահատկություններից:
Խնդիր 2.3  Բարձրացնել դասավանդման որակն ու արդյունավետությունը` ակտիվացնելով մեթոդական աշխատանքները և խրախուսելով ժամանակակից կրթական տեխնոլոգիաների կիրառումն ու առաջավոր մանկավարժական փորձի ներմուծումը:
Խնդիր 2.4  Բարելավել բոլոր կրթական ծրագրերի շրջանավարտների գործնական պատրաստականությունը, կատարելագործել և բազմազանեցնել արտադրական ուսուցման ձևերն ու մեթոդները` ձգտելով շրջանավարտների ծառայունակության ցուցանիշների բարձրացմանը:


Նպատակ 3

Ապահովել պրոֆեսորադասախոսական եվ ուսումնաօժանդակ որակյալ կազմը, երիտասարդացումը եվ կատարելագործումը,  ֆակուլտետի արդյունավետ կառավարում եվ հակակոռուպցիոն միջավայրի ձևավորում:

Խնդիր 3.1  Կատարել ֆակուլտետում առկա դասախոսական ներուժի գնահատում ըստ մասնագիտությունների և դասընթացների, բացահայտել հիմնական կարիքներն ու թուլությունները, պլանավորել կադրային նորացումն ու համալրումը` կրթական ծրագրերի բարեփոխումներին և որակի ապահովման արդի պահանջներին համահունչ:
Խնդիր 3.2  Ապահովել ֆակուլտետի կադրային համալրման ու օպտիմալացման գործընթաց` ձգտելով տարիքային և որակավորման բնութագրերի շարունակական բարելավմանը:
Խնդիր 3.3  Ձևավորել անհրաժեշտ դասախոսական ներուժ ֆակուլտետի ուսումնական մասնագիտությունների և դասընթացների օտարալեզու ուսուցման համար:
Խնդիր 3.4  Ապահովել դասախոսների կատարելագործման գործընթացի շարունակական, համապարփակ և պլանաչափ բնույթը, կատարելագործման արդյունքները դարձնել ֆակուլտետի և դասախոսի գործունեության արդյունավետության գնահատման առանցքային ցուցանիշ:
Խնդիր 3.5  Ստեղծել նպաստավոր պայմաններ և մթնոլորտ ֆակուլտետում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման համար:


Նպատակ 4

Ստեղծել ծրագրային պահանջներին եվ կրթական չափորոշիչներին համապատասխանող ուսումնալաբորատոր բազա ֆակուլտետի բոլոր մասնագիտությունների եվ մասնագիտացումների գծով, նորացնել եվ արդիականացնել ֆակուլտետի բոլոր ամբիոնների ուսումնական լաբորատորիաները:

Խնդիր 4.1  Ուսումնասիրել ֆակուլտետի ուսումնալաբորատոր բազայի առկա վիճակը, բացահայտել հրատապ կարիքներն ու զարգացման և արդիականացման առաջնայնությունները:
Խնդիր 4.2  Մշակել ուսումնալաբորատոր բազայի զարգացման հնգամյա պլան և ապահովել նրա ժամանակին և լիարժեք իրականացումը:
Խնդիր 4.3  Ձևավորել պայմանագրային կապեր արտադրական գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ ուսումնահետազոտական լաբորատորիաների ստեղծման ուղղությամբ:


Նպատակ 5

Ապահովել ֆակուլտետի ինքնուրույն (արտահամալսարանական) ֆինանսական ներհոսք եվ ռեսուրսների օգտագործման արդյունավետության բարձրացում, հնգամյա կտրվածքով սահմանել ֆակուլտետի ֆոնդերի հատկացման ստրատեգիական գերակայություններ:

Խնդիր 5.1  Ապահովել դեպի ֆակուլտետ ֆինանսական ներհոսքը և բազմազանեցնել դրա աղբյուրները:
Խնդիր 5.2  Բարելավել ֆինանսական ռեսուրսների պլանավորումը` սահմանելով ռեսուրսների օգտագործման ստրատեգիական գերակայություններ:
Խնդիր 5.3  Բարձրացնել ֆինանսական և նյութական ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը:


Նպատակ 6

Ապահովել տեղեկատվական տեխնոլոգիաների համընդհանուր եվ արդյունավետ կիրառությունը ֆակուլտետի ուսումնական, հետազոտական եվ կառավարման գործընթացներում՝ ինֆրակառուցվածքի, անհրաժեշտ էլեկտրոնային ռեսուրսների ձեվավորման ու դասախոսական կազմի վերապատրաստման միջոցով:

Խնդիր 6.1  Զարգացնել ֆակուլտետի տեղեկատվական ինֆրակառուցվածքը` ուսումնական, հետազոտական և կառավարման գործընթացների քոմփյութերացման պահանջներին համահունչ, բարձրացնել էլեկտրոնային ռեսուրսների  մատչելիությունը:
Խնդիր 6.2 Ապահովել էլեկտրոնային եղանակով ուսուցման տեխնոլոգիաների ընդլայնված և արդյունավետ ներդրումը ֆակուլտետի բոլոր ամբիոններում և հիմնական դասընթացներում:
Խնդիր 6.3  Խթանել ինֆորմացիոն տեխնոլոգիաների կիրառությունը ֆակուլտետի հետազոտական աշխատանքներում:


Նպատակ 7

Համալրել ու կենտրոնացնել ֆակուլտետի հետազոտական ներուժը, ապահովել հետազոտությունների կիրառական-արտադրական վերակողմնորոշումը և հետազոտողի կրթական ծրագրի նպատակային զարգացումը:

Խնդիր 7.1  Ապահովել ֆակուլտետի ակտիվ և նախաձեռնողական մասնակցությունը ՀՊՃՀ հետազոտողի ծրագրի հետագա զարգացմանն ու տարբերացմանը` ուղենիշ ունենալով ֆակուլտետի գիտամանկավարժական ներուժի նպատակամղված համալրումը,  ասպիրանտուրայի համապատասխան շրջանավարտների ծառայունակության բարձրացումը
Խնդիր 7.2  Ընդլայնել ֆակուլտետի հետազոտական աշխատանքների մասշտաբներն ու ֆինանսավորման ծավալը, խթանել նախագծերի միջդիսցիպլինար բնույթն ու միջազգային ուղղվածությունը, դասախոսական կազմի, ասպիրանտների առավելագույն ներգրավվածությունը:
Խնդիր 7.3  Իրականացնել անհրաժեշտ գործողություններ ֆակուլտետի արտադրական հետազոտական կապերի ձևավորման, գյուտարարական և ինովացիոն մշակումների զարգացման ու դրանց արդյունքների առևտրայնացման համար:


Նպատակ 8

Ընդլայնել ֆակուլտետի արտաքին կապերը` ի նպաստ ներքին կարիքների առաջնահերթ ապահովման, զարգացնել եվ ամրապնդել ֆակուլտետի միջազգայնացման գործընթացները:

Խնդիր 8.1  Ընդլայնել և բազմազանեցնել գործընկերային կապերը ֆակուլտետի մասնագիտությունների պատվիրատու գործարար, արտադրական կազմակերպությունների և հանրապետական հանրային կառույցների հետ:
Խնդիր 8.2  Ձգտել ֆակուլտետի զարգացման ծրագրերում շրջանավարտների, նվիրատու և հովանավոր կազմակերպությունների ու անհատների ներդրումների ծավալի մեծացմանը, հասարակական հարաբերությունների զարգացմանը և բարենպաստ իմիջի ձևավորմանը:
Խնդիր 8.3  Ընդլայնել և բազմազանեցնել ֆակուլտետի միջազգային կապերը, խթանել ֆակուլտետի համակողմանի ներգրավումը Բոլոնիայի գործընթացում: